Պատչ Ադամս

middle_1431947541_2577492
Բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի  հիմնադիր Պատչ Ադամսը (Հանթեր Դոհերթի Ադամս) որոշել է Սիրո հեղափոխություն անել եւ մարդկանց առողջություն պարգեւել ծիծաղով:

Բժշկական գիտությունների թեկնածու Պատչ Ադամսը մարդկանց դեղերով չի բուժում: Տարիներ առաջ բժշկական խալաթի փոխարեն նա հագավ ծաղրածուի հագուստն ու, ծիծաղով զինված, մտավ աշխարհի տարբեր հիվանդանոցներ:1970-ականներին նա ԱՄՆ-ում անվճար հիվանդանոց բացեց, որը գործում եւ զարգանում է մինչ օրս: Նա ծիծաղով բժշկելու, մարդկանց հանդեպ ունեցած մեծ սիրո եւ առանց տառապանքի ապրելու իր բանաձեւն ունի:

Երախտագիտության օվկիանոսը

Երկու շաբաթից կդառնամ 70 տարեկան, 18 տարեկանում որոշեցի, որ այլեւս ծանր կամ դժվար օր չեմ ունենալու: 52 տարի է՝ վատ օր չեմ ունեցել: Ես նետվել եմ երախտագիտության օվկիանոսը եւ այդ օվկիանոսից դեռ չեմ կարողանում դուրս գալ: Ես ինքս ինձ եմ կերտել: Յուրաքանչյուրիս կյանքում պահ է գալիս, երբ մարդը որոշում է, թե ով է ցանկանում լինել: Ես մտավորական եմ, գրադարանս 40 հազար գիրք է կազմում: Հեռուստացույց չեմ նայում տարիներով: Հեռուստացույցի պատճառով իմ երկրում հիմար մարդիկ են ապրում: Այսօր սովորական է դարձել ամբողջ աշխարհում բողոքելը, տոնելն այլեւս սովորական չէ: Բոլոր լուրերը վատ բաների մասին են, ինչն էլ մարդկանց գցում է դեպրեսիայի մեջ: Իմ տեսած որեւէ գրականության մեջ գրված չէ, թե ինչպես ենք մենք, որպես մարդկություն, գոյատեւելու մինչեւ այս դարի վերջը: Ես, օրինակ, աշխատելու եմ սիրել:

Երեխաները
48 տարի է՝  որպես բժիշկ 4 ժամանոց հարցազրույցներ եմ անցկացնում հազարավոր հիվանդների հետ: Սիրո, անվտանգ զգալու, կյանքը վայելելու սով կա: Բոլորս կարող ենք դա անել: Որոշել, որ ցանկանում ենք եւ անել: Աշխարհի ամենաաղքատ երկրներում երեխաներն ավելի երջանիկ են, քան ԱՄՆ-ում: Երեխաներին տանում են տխուր դպրոցներ՝ տխուր կանոններով դաստիարակելու:
Աշխարհում կան հիվանդ երեխաներ, ովքեր չեն կարող բուժվել, քանի որ գումար չունեն: Ես լուծում չունեմ: Պարզապես հենց դրա համար էր, որ ես բացեցի անվճար հիվանդանոց: Հարստությունը եւ հարուստները պետք է իրենցից ամաչեն: Մեկ պատճառ կա այսօր հարուստ լինելու՝ այդ պատճառը, սկզբունքորեն, ինչ-որ մեկին տալն է: Բոլորն ամբողջ աշխարհում պետք է ամաչեն, որ դպրոցի ուսուցիչն ավելի քիչ գումար է ստանում, քան մարզիկը: Դպրոցի ուսուցիչը մարդկության մշակույթի ամենակարեւոր մարդն է: Իսկ այսօր ամբողջ աշխարհում նրանք ստանում են ամենացածր աշխատավարձն ու ամենավատ վերաբերմունքը: Հիմարություն է, չէ՞: Արժեքը, որի վրա հիմնված է համակարգը, փողն ու իշխանություն է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը չհամաձայնի:
Դեպրեսիա
Ինչո՞ւ սերը կամ սիրո զգացմունքը չի հեղափոխվում: Հիմա բնակչությանը պահում են վախի, ձանձրույթի, միայնության մեջ: Դեպրեսիան հիվանդություն չէ, դեպրեսիան հորինել են դեղագործական կազմակերպությունները: Դեպրեսիան միայնության ախտանիշ է: Մարդու կյանքի ամենածանր փորձությունը սեր չզգալն է, սիրո չարժանանալը: Եթե ընկեր ունես, ապա երբեք դեպրեսիայի մեջ չես լինի: Եթե ընկեր ունես եւ ցանկանում ես լինել դեպրեսիվ, ընկերոջդ դնում ես պահարանի մեջ, դուռը փակում ու հետո ընկնում դեպրեսիայի մեջ: Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ: Նույնը կարելի է ասել եւ Աստծո մասին: Հայաստանը քրիստոնեական երկիր է: Քրիստոնյա նշանակում է սիրել Քրիստոսին: Ես ինչպե՞ս եմ հասկանում, որ տվյալ մարդը քրիստոնյա է. նա սովորաբար դեպրեսիվ չի լինում: «Այո, ես հավատում եմ Աստծուն», սրանք սովորական խոսքեր չեն, դա ազատության զգացում է, հավատքը ազատություն է, չես կարող հավատալ Աստծուն եւ լինել դեպրեսիվ: Սա է պատճառը, որ մարդիկ, ովքեր իմ երկրի կառավարությունում են այսօր, ցանկանում են, որ բոլորը դեպրեսիվ լինեն: Նույնիսկ, եթե ամեն ինչ ունես, միեւնույնն է՝ դեպրեսիվ ես:
Երջանիկներ եւ դժբախտներ
Միգուցե աշխարհի բնակչության 5%-ն է միայն երջանիկ: Մի մոռացեք, որ երջանիկ լինելը աշխարհի կառավարման միջոց է: Մի պատճառ կա չէ՞, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը՝ սերը, այլեւս ոչ մի տեղ չի քարոզվում: Ցավոք, ոչ մի դպրոց այսօր չի սովորեցնում սիրել: Մարդիկ, ովքեր այսօր աշխարհի տիրակալներն են, ավելի շատ սիրում են փող եւ իշխանություն:
Սիրող մարդկանց դժվար է կառավարել ու վերահսկել, ավելի հեշտ է վերահսկել դժբախտներին: Ուրախությունը բիզնեսին ձեռնտու չէ: Այսօր աշխարհի վրա չկա առողջ որեւէ վայր: Բայց ընտրությունը միշտ կա, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պահի կարող է ընտրել փոփոխությունը եւ դառնալ երջանիկ: Ես հոռետես չեմ, փոխվելու համար երբեք ուշ չէ:
Կանայք ու տղամարդիկ
Մարդկանց պատմության մեջ սիրո մեծ մասը եկել է կանանցից: Անկախ այն փաստից, թե որքան սարսափելի է եղել տղամարդկանց վերաբերմունքն իրենց կանանց հանդեպ, այդ կանայք ամուր սիրել են իրենց երեխաներին:
Տղամարդկանց 85%-ը վտանգավոր են կանանց համար: Երբեւէ մի կին չի եղել, որ կվիճարկեր սա: Եթե մի բան կա, որ ձեզ դուր է գալիս իմ մեջ, դա ինձ փոխանցվել է մորիցս: Հայրս զինվոր էր, պատերազմում զոհվեց, երբ 16 տարեկան էի: Ինձ մեծ սեր է տվել իմ մայրը: Կանայք ավելի հակված են սիրո, եթե չեն վնասվում։ Բայց կան կանայք, ովքեր վնասվում են, տառապում, միեւնույնն է շարունակում են սիրել։ Նրանք ընտրում են սերը։ Մարդկանց մեծ մասը նյարդայնանում է, երբ խոսում ես սիրո մասին: Մենք պետք է հանձնվենք այն երեւույթներին, որոնք սիրում ենք, ոչինչ չունենալը դժոխք է: Մեզ կեղծ բաներ պետք չեն: Իսկ սերն այնքան հզոր է, որ կարող է բուժել:
Ծիծաղի եւ հիվանդության կապը
Խոսքը պարզապես ծիծաղի մասին չէ, ասում է բժիշկը: «Գիտեք, ինչո՞ւ եմ ծաղրածություն անում: Դա հնարք է մարդկանց բացելու համար, որպեսզի օգնեմ սերն ի հայտ գա: Եթե ցանկանում ես Սիրո հեղափոխություն անել, ապա գլխավոր հարցն է «ինչպե՞ս կիսել սերը բոլորովին անծանոթ մարդկանց հետ»: Ես հստակ գիտեմ, որ ծաղրածուի հագուստով կգտնեմ մարդկանց 99%-ին մոտենալու ձեւը:  Ես կարող եմ գրկել նրանց, խաղալ նրանց հետ: Միայն մտածեք՝ 99%: Եթե ես նույնը փորձեմ սովորական մարդու պես՝ հագիս սեւ կոստյում, ապա ոչինչ չի ստացվի: Ծաղրածությունը կախարդական բանալի է, որն օգնում է բացել ցանկացած մարդու հոգին»,- ասել է նա:
Ադամսը պնդում է, որ ծիծաղը բժշկում է եւ օրինակ է բերում քաղցկեղը.
«Հայտնի է, որ ծիծաղն ավելացնում է այն «զինվոր»-բջիջների քանակը, որոնք սպանում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղը խթանում է իմունային համակարգը, էնդորֆիններ են առաջանում: Դա շատ դրական բիոքիմիա է»: 
Այսօր ծաղրածուները շրջում են աշխարհի 120 երկրում: Մեկ տարվա ընթացքում Ադամսն իր թիմով 9 այց է կատարում, ժամանակի մեծ մասը ծախսում է դասախոսությունների եւ ելույթների վրա, 50 թատերական ներկայացում ունի: Աշխարհի տարբեր երկրներ «ծիծաղով բժշկությունը» հասցրած Ադամսն ամեն տարի հանդես է գալիս 40-50 համալսարաններում, նրա հանդիսատեսը աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարներն են, դպրոցականները եւ այլն: Այս ամենով նա գումար է հավաքում անվճար հիվանդանոցի համար: Երբ Ադամսը դեռ նոր էր սկսել այս ամենը, նույնիսկ մտածել չէր կարող նման ընթացքի մասին. «Ես սկզբում պարզապես հիվանդանոց էի հիմնել: Այսօր ես ծիծաղ եմ բերում, որը բացում է հոգիները սիրո համար»: 
Հ.Գ. Այսօր՝  մայիսի 18-ին, Պատչ Ադամսը ժամանել է Երևան: Մեկշաբաթյա այցի ընթացքում Պատչ Ադամսը, հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում կայցելի մանկատներ ու մանկական հիվանդանոցներ:
Աղբյուր՝  Մեդիամաքս
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Պատչ Ադամս»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s