«Բարդույթ»

images

Կրակն ինչպե՞ս է պար գալիս։
Փակ փեղկերի միջով
Աշունն է տուն խուժում։
Ռայձան

Մեջքով շրջվեց։ Իր թուլությունը, իր եղկելի սենտիմենտալությունը արհամարհեց՝ արհամահանքով ոչնչացնելու միտումով։ Անտերության մատնեց իր հոգուց պոկված կայծը, թողեց, որ մեռնի քաղցից ու կարոտից։ Ինքը մեջքով շրջվեց։
Ու երբ բավական ժամանակ անցավ, հայացքը բարձրացրեց ու նայեց դիմացի հայելուն, որ տեսնի՝ ինչ է կատարվում իր թիկունքում։
Տեսավ՝ կրակը պարում է, թռչկոտում ու ճարճատում է՝ մոռացած աշխարհում իրենից դուրս ամեն բան։ Տեսավ՝ չի զգում իր կարիքը։ Ապրում է ինքնուրույն մի գոյությամբ ու տաք երջանկություն է շուրջը սփռում ։ Տեսավ՝ իր արհամարհանքն է անտեսված, ինքն է մոռացված։
Զայրացավ, ազնիվ, անկոտրում հոգու այդ թրթուռին խորտակելու, ճզմելու վճռականությամբ գլխին լցրեց ողջ անհրաժեշտությունը, կենցաղը, առօրյան…
Ու ինքն էլ, սարսափած իր արածից, հետ քայլեց՝ հեռվից նայելու սարսռազդու այդ  սպանությունը, որի սառնասիրտ հեղինակն էր ինքը։
Տեսավ՝ շարժվեց հնոտիքի կույտը, որ այնքան ջանադրաբար լցրել էր իր հույզի գլխին։ Տակից մի խոր հևոց լսվեց։ Հետո կրակը դժվարությամբ թոթափեց թևերից կախված բեռը, ազատվեց իրեն ճնշող ամեն բանից ու պտույտ արեց՝ իր բնույթն ու կենսունակությունը վերահաստատելու։
Սպանողն իրեն անզոր ու թալանված զգաց։ Հասկացավ, որ վերականգնելու համար հեղինակությունն իր առաջ պիտի անվերապահ ոչնչացներ հույզի այս անամոթ պեծը։ Ու հավաքեց իր ողջ ուժը, հաստատակամությունն ու հավատը և Աստծո օգնությամբ հոգու այդ միամիտ կայծի գլխին փլեց երկինքը ու շրջվեց մեջքով։
Վերջ։ Էլ չկա հույզը։ Հաղթանակ։
Ու երբ հաղթողի ինքնավստահությամբ դիմացի հայելուն նայեց՝  հավաստիանալու իր հզորության մեջ, ոչինչ չտեսավ այնտեղ։

Իրեն էլ չտեսավ։

Աղբյուր՝  Հասմիկ Ղազարյանի բլոգ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s