Ապտակ

Akbar

Մի անգամ, Ակբար թագավորը զրուցում էր իր լավագույն ինը ընկերների հետ: Ինն էլ շնորհալի, ստեղծագործ մարդիկ էին: Ակբարը խենթ երակ ուներ. անսպասելի կարող էր ինչ-որ բան անել… Դե, հո թագավորին չես հարցնի.«Դու ինչո՞ւ դա արեցիր»:

Նա հանկարծ հարվածեց իր կողքը նստած մարդու երեսին: Վերջինս ամենախելացի մարդն էր պալատում: Նրան կոչում էին Բիրբալ: Նա մի պահ հապաղեց, հավանաբար, սպասելով՝  ինչ անել: Բայց և այնպես, ինչ-որ բան պետք էր անել: Բիրբալը շրջվեց և ապտակեց իր կողքի մարդուն: Նա նախարարներից մեկն էր: Այդ մարդը չկարողացավ հասկանալ. «Ի՞նչ է պատահել: Սա ի՞նչ կատակ է»:

Հիմա արդեն ոչինչ չկար անհանգստանալու: Ի վերջո, Բիրբալը «սկսեց առաջինը»: Առանց դույզն-ինչ մտածելու՝  նախարարը հարվածեց հաջորդի ականջին:

Ասում են, որ այդ ապտակը շրջեց մայրաքաղաքով մեկ:

Երբ գիշեր էր, Ակբարին հանկարծակի ապտակեց սեփական կինը:

Ակբարը հարցրեց.

-Ի՞նչ ես անում:

Կինը պատասխանեց.

-Ես չգիտեմ՝ բանն ինչումն է, բայց մայրաքաղաքում դա են անում: Այսօր ինձ հարվածեց քո ավագ կինը: Քանի որ նա մեծ է ինձանից, ես չկարողացա նույնությամբ պատասխանել: Քեզնից բացի, ես չեմ կարող ոչ մեկին հարվածել:

-Ում մտքով կանցներ, -ասաց Ակբարը,- իմ սեփական ապտակը վերադարձավ ինձ:

Աղբյուր՝  Философия Счастья

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s