Սիրուն անկախության մեր սիրուն օրը

S.Anna

Ինչքան տարիքս առնում, այնքան համոզվում եմ՝ ճիշտ ու գործուն օրենքները չգրված օրենքներն են: Թեև դրանք օրենսդրությամբ ամրագրված չեն ու իրավական ուժ չունեն, բայց, արի ու տես, որ հենց այս օրենքներն են առավել կենսունակ, ապրող ու ապրեցնող…

Իսկ կենսունակ են, որովհետև անմիջականորեն կապ ունեն սրտի ու հոգու հետ: Գրվում ու պահվում են այնտեղ, դրա համար էլ կատարվում են: Ու կատարվում են նվիրումով ու սիրով…

Այդպիսի մի չգրված օրենքի համաձայն, համալսարանական ընկերներով արդեն որերորդ տարին է՝  այս օրը միասին ենք անցկացնում: Իրար գլխի ենք հավաքվում ու նշում մեր բոլորի, թերևս, ամենասիրելի տոնը՝  Հայաստանի հանրապետության Անկախության օրը:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, մեզ միավորել և միավորում է տոնի գաղափարը: Այդ գերագույն գաղափարի հիմքում ընկած է ազատությունը: Միայն ազատ մարդը կամ ազատ հասարակությունը կարող է անկախ լինել:

Ազատությունն ու անկախությունը, իմ կարծիքով, ամենից առաջ և ամենից հետո պատասխանատվություն է ենթադրում: Պատասխանատու լինել և անել այն, ինչը գործի բերումով պիտի անես, իսկ, եթե չես արել, պատրաստ լինել պատասխանատվություն կրելու նաև չարածի համար:

Ամեն տարվա պես մեկ մեկու ձայն տվեցինք ու հանդիպեցինք:

Ամեն տարվա պես հանդիպեցինք ու սկսեցինք խոսել:

Ամեն անգամվա պես սկսեցինք խոսել՝  հերթ չտալով իրար. կենցաղից սկսեցինք, չմոռացանք Խորենացուն ու Սասնա ծռերին, հա, Կիրկեգորի փիլիսոփայությունն էլ վրադիր…

Թափառեցինք մեր Երևանի փողոցներով, այցելեցինք Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորաբաց եկեղեցի, հիացանք նորակառույց եկեղեցու լուսավորությամբ ու պարզությամբ, աղոթեցինք միասին:

Նայում էի ուսանողական տարիների իմ խենթ ու խելառ ընկերներին ու ժպիտով մտածում. «Չէ, չենք փոխվել, նույն յանը տարածներն ենք…»:

Ու կապ չունի, որ նրանք հիմա ուսուցիչներ ու տնօրեններ են դպրոցներում, տնային տնտեսուհիներ կամ դասախոսներ են համալսարաններում, ի՞նչ կապ ունի, մեկ է, նույնն են մնացել:

Նույն ինքնատիպ ու պայծառ, հարազատ ու սիրելի մարդիկ են: Նույն կերպ (ինչպես տարիներ առաջ), իրարով անթաքույց հիացող ու նույն կերպ (գուցե՝  էլ ավելի) հանդուրժող իրարու հանդեպ…

Ու նույնն է կարոտն իմ…

Նրանց ես կարոտում եմ բաժանվելուց ժամեր անց, իսկ, երբ նրանցից մեկնումեկին հանդիպում եմ ամիսներ կամ անգամ՝ տարիներ հետո, այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես բաժանվել եմ դեռ երեկ…

Սիրուն անկախության մեր սիրո՜ւն Օր, քեզ շատ սիրեցի…:

Լուսանկարում՝ Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա եկեղեցի

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Սիրուն անկախության մեր սիրուն օրը»

  1. Նուն ջան, Սբ.Աննան հետևի նորակառույցն է։ Դիմացի հին եկեղեցին Զորավոր է կոչվում, կարծեմ։

    • Նունե Մովսիսյան:

      Հաս ջան, հին եկեղեցին Ս.Կաթողիկեն է: Հաստատ կհիշես, մեր ժամանակներում Լեզվի ինստիտուտի շենքն էր այդ տարածքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s