Տանել չեմ կարողանում հակամարտություններ

merilԵս այլևս չեմ պատրաստվում հանդուրժել շատ բաներ, ու ոչ թե, որ ես ամբարտավան եմ կամ մեծամտացել եմ,

ո՜չ, այլ, որ ես հասել եմ կյանքի որոշակի մի փուլի, որ այլևս չեմ ուզում ժամանակ կորցնել այն բաների վրա, որոնք չեն բավարարում կամ վնասում են ինձ՝ ցավ պատճառելով:

Ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել ցինիզմը, չափազանցված քննադատությունը, ցանկացած տիպի խիստ պահանջները:

Ինձ մոտ այլևս ցանկություն չկա բավարարելու նրանց, ում ես դուր չեմ գալիս, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց, ովքեր, ի պատասխան իմ ժպիտի, չեն ժպտում:

Ես այլևս ոչ մի րոպե չեմ մնալու նրանց մոտ, ովքեր ստում կամ փորձում են շահարկել ինձ:

Ես որոշել եմ կեղծիքի, երեսպաշտության, ստի և էժանագին, կեղծավոր գովասանքի հետ այլևս գործ չունենալ:

Ես այլևս չեմ հանդուրժելու ո՛ չ կիսագրագետներին, և ո՛ չ էլ ինքնահավան գիտնականներին:

Ես չեմ պատրաստվում գլուխ հանել բամբասանքներից, ես տանել չեմ կարողանում հակամարտություններ և համեմատություններ:

Ես հավատում եմ, որ աշխարհը կազմված է հակադրություններից, և, որ աշխարհը բազմազան է, այդ պատճառով ես փորձում եմ խույս տալ կոպիտ բնավորություն ունեցող մարդկանցից, ովքեր ի վիճակի չեն հարմարվել շրջապատին:

Ես ատում եմ դավաճանությունը և անվստահությունը ընկերության մեջ:

Ես չեմ կարող հարմարվել նրանց հետ, ովքեր չեն կարողանում ի սրտե հաճոյախոսել, ընդունակ չեն բառերով խրախուսելու և ոգևորելու, ովքեր կենդանիներ չեն սիրում:

Չափազանցությունը հոգնեցնում է ինձ:

Հա, ի լրումն թվարկվածների, մի բան էլ. ես այլևս չեմ հանդուրժելու նրանց, ովքեր չեն արժանացել իմ համբերությանը:

Աղբյուր՝  Мерил Стрип

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s