Օշո «Մտերմությունը մերժված լինելու համարձակությունն ունի»

Osho+
-Ինչպե՞ս ես քեզ զգում:

-Կարծում եմ՝  ինձ դուր է գալիս մտերմանալ մարդկանց հետ, բայց ես միշտ վախենում եմ, որ ինձ կմերժեն: Այդուհանդերձ, ինձ, ինչպես երբեք, հաջողվում է մտերմություն հաստատել մարդկանց հետ:

Դու կարող ես մտերմանալ էլ ավելի: Սկզբում պետք է հասկանալ, որ, երբ ինչ-որ մեկը քեզ մերժում է, ըստ էության, նա ոչ թե քեզ է մերժում, այլ ուղղակի ասում է, որ դու իր սրտով չես:

Հնարավոր է՝  դու նրան նույնիսկ դուր ես գալիս, բայց ձեր էներգիաները  ինչ-ինչ պատճառներով չեն համատեղվում:

Այնպես որ, տհաճությունը անձնական լինել չի կարող, ինչպես նաև՝  հաճելին: Եթե մարդը ի սկզբանե քեզ հաճելի է, դա, ըստ էության, էներգետիկ երևույթ է: Եթե ինչ-որ մեկը սիրահարվել և քեզ ընդունում է ամբողջությամբ, դա չի նշանակում, որ նա քեզ է ընդունում, կամ էլ՝  դու ես ընդունում նրան: Սա ընդամենը նշանակում է, որ խորքային մակարդակում հանդիպել են երկու էներգիաներ, և դուք հանդես եք գալիս ընդամենը որպես միջնորդ:

Երբեմն էներգիաները չեն համատեղվում մեկը մյուսին, այս դեպքում ոչինչ անել չես կարող. հնարավոր չէ պարտադրել միասին լինել: Բայց մեզ մանկուց սովորեցրել են, որ տհաճությունը անձնական է, այնպես, ինչպես հաճելին է անձնական: Մինչդեռ դրանք ընդամենը էներգետիկ երևույթներ են:

Այնպես որ, մի՛ վախեցեք տհաճ լինելուց: Հակառակ դեպքում, դու ինչպե՞ս կարող ես մտերմանալ: Մտերմությունը մերժված լինելու համարձակությունն ունի:

Եվ լավ է, երբ մարդն ուղղակի ասում է, որ ինքը չի ուզում քեզ հետ ունեցած հարաբերությունները խորացնել, որովհետև, եթե անգամ ինքն առերես ընդունի քեզ, միևնույնն է, հոգու խորքում հոգեհարազատության զգացում չի ունենա քո նկատմամբ: Դա վտանգավոր է. վաղ, թե ուշ, դուք կվիճեք և կոչնչացնեք միմյանց:

Այդ պատճառով, եթե դու չես ուզում ինչ-որ մեկի հետ մտերմանալ, ասա՛, բայց նրան ցավ մի՛ պատճառիր:

Միշտ ազնիվ գտնվիր, որովհետև նրանք, ովքեր չեն կարողանում «ոչ» ասել, ովքեր վախենում են ուրիշին ցավ պատճառելուց, իրենց կյանքը վերածում են իսկական խառնաշփոթի: Այս մարդիկ աստիճանաբար ամբողջությամբ մոռանում են՝  ինչպես կարելի է որոշումներ ընդունել և՝  ով կամ ինչն է ճիշտ:

Աղբյուր՝  Ошо, «Молотом по скале»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Մեգի Չիթչյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s