Ջեֆ Ֆոստեր «Ուժը պարզության մեջ է»

Foster

Մի՛ ձգտիր ճանաչման: Դրական բացականչությունները, մեծարումը և գովաբանումը, աշխարհի ամենաբարձր ծափահարությունները երբեք չեն կարող բավարարել քո սրտի խորին ձգտումները: Դա կարող է լինել միայն ժամանակավոր և պայմանական, դու կսպառես քեզ՝ ձգտելով հասնել ճանաչման:

Քո լույսը երբեք չի կարող դրսից լինել, ընկե՛ր իմ, այն կարող ես գտնել միայն քո ներսում: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա թաքնված: Հոգու խորքում դու արտասովոր ես, մասնավորապես՝  առանձնահատուկ, քանի դեռ կյանքը քեզ չի պառակտել: Դա ուժ է, որը կարող է շարժել օվկիանոսներ և մոլորակներ:

Մի՛ համեմատիր քեզ, մի՛ ձգտիր ինչ-որ մեկին նմանվել: Չի՛ ստացվի:

Դու յուրօրինակ ծաղիկ ես, անսովոր նույնիսկ քո վշտի կրակներով, կասկածով, ցավով, քո կարոտներով:

Դու բացարձակ վերլուծաբան ես, Նրա անզուգական արտահայտությունը, որը երբեք չի կարող հայտնի դառնալ:

Դու երբեք չես կարող դառնալ ուրիշ մի ծաղիկ, ու հենց դրա մեջ է քո մեծությունը, քո արժեքը:

Մի՛ փոխվիր, Տիեզերքը քեզ թաքուն գնահատում է այն բանի համար, որ դու այդպիսին ես:

Աղբյուր՝  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ջեֆֆ Ֆոստեր» 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s