Աստված խոսում է մեզնից յուրաքանչյուրի սրտում, բայց մեր գլուխներն այնքան զբաղված են, որ չենք լսում մեր ներսում հնչող խաղաղ ձայնը:
Մեզանում այնքա՜ն շատ աղմուկ կա, այնքա՜ն ավելորդ իրարանցում: Մենք մեր գլուխը դարձրել ենք շուկա: Եվ որքան էլ սիրտը ձայն է տալիս, մենք անհաղորդ ենք մնում այդ կանչին:
Աստված ոչ էլ հեռու է մեզանից: Նա մոտ է:
Ամենը, ինչ պահանջվում է մեզնից, մեր միտքը պակաս աղմկոտ դարձնելն է:
Պիտի փորձել միտքն ավելի լուռ, ավելի խաղաղ, ավելի հանգիստ վիճակում պահել:
Հենց քո միտքը խաղաղված կարգավիճակում հայտնվեց, դու հասանելի կլինես Աստվածային Երաժշտությանը:
Աստված երաժշտական գործիքի նման կսկսի նվագել քո սրտում՝ քո սրտի տավիղում:
Եվ այդ երաժշտությունը կկերպարանափոխի քեզ:
Մեկ անգամ լսելուց հետո՝ դու այլևս երբեք չես կարողանա մոռանալ այդ երաժշտությունը:
Լսելով այն՝ դու մեկընդմիշտ կփոխես քո կյանքը:
Ունկնդրելով այդ երաժշտությունը՝ դու կդառնաս անմահության մի մասնիկ, դու այլևս որպես մահկանացու չես ապրի:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին