Կան երկու տեսակի մարդիկ. ոմանք դժգոհում են, մյուսները՝ գոհանում:
Մարդիկ, ովքեր դժգոհում են, դժբախտ են լինում, որովհետև նրանց սիրտը երբեք չի բացվում, երբեք չի ծաղկում: Այս մարդիկ բացասական մոտեցում ունեն կյանքի նկատմամբ: Նրանք նայում են միայն կյանքի մութ կողմի ուղղությամբ՝ չտեսնելով լուսավոր կողմը: Նրանք հաշվում են վարդի փշերը, բայց չեն կարողանալ հիանալ վարդերով:
Բայց, եթե դու պատրաստ ես հիանալ ծաղիկների գեղեցկությամբ, մթության լռությամբ և օվկիանոս ձգտող գետի ուրախությամբ, քո ներսում ինչ-որ բան է բացվում: Դու պատրաստվում ես աճելուն, դու դադարում ես փակված լինել:
Գոհությունը քո և լինելության միջև կամուրջ է:
Գոհանալով՝ դու սկսում ես ավելի ու ավելի ընկալունակ դառնալ, ավելի ու ավելի՝ արժանահավատ:
Դու դառնում ես պոետ:
Քո զգայունակությունը քեզ օգնում է ըմբռնել մեզ շրջապատող աշխարհի անհավատալի գեղեցկությունը, այդ գեղեցկության առեղծվածային գաղտնիքը, որը ոչ սկիզբ ունի, ոչ էլ՝ վերջ:
Մեծ խորհուրդին հաղորդակից դառնալու զգացումը ծնում է երանություն:
Գոհությունը աղոթք է, երանությունը՝ աղոթքի բուրմունքը:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան