Դուք ստեղծվել եք, որպեսզի ստեղծեք, ոչ թե արձագանքեք:
Ստեղծումը Աստվածային էության բարձրագույն ձևն է և ձեր իրավունքն ի ծնե:
Ճշմարտությունն այն է, որ դուք անընդհատ ստեղծում եք:
Առանցքային հարց է՝ դուք դա անում եք գիտակցաբա՞ր, թե՞ անգիտակցաբար:
Հիմա անհրաժեշտություն է հենց գիտակցաբար կատարված ստեղծագործական գործունեությունը:
Դադարե՛ք անտարբեր լինել: Եվ դադարե՛ք բացասականի մասին մտածել:
Ուղղակի արե՛ք դա: Ինչպիսին կլինի վաղվա օրը՝ կախված է ձեր ընտրությունից:
Որոշե՛ք: Թո՛ղ այդպես լինի:
Այստեղ գլխավորը դո՛ւք եք:
Աղբյուր՝ Нил Доналд Уолш
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից. Գոշավանք
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին