Ըստ Watkins’ Mind Body Spirit ամսագրի տվյալների՝ Ջեֆֆ Ֆոստերը համարվում է մեր ժամանակների 100 ամենաազդեցիկ հոգևոր լիդերներից:
Կյանքի աղոթք
Ավերի՛ր իմ մեջ այն, ինչն ավերվելու կարիքն ունի:
Ամրապնդի՛ր այն, ինչն ամրապնդվելու կարիքն ունի:
Օգտագործի՛ր ինձ. ինձնով արարի՛ր, նկարի՛ր ինձնով ամեն կաթիլը կյանքի կտավին:
Օգնի՛ր ինձ ապրել լիարժեք յուրահատուկ կյանքով, քայլել անտառի դեռ չքայլած արահետով:
Ցույց տուր ինձ՝ ինչպես խորությամբ սիրել, ինչը ես երբևէ համարել եմ հնարավոր:
Պահի՛ր իմ հայացքի առջև այն, ինչից ես շրջվել եմ:
Օգնի՛ր ինձ մեղմանալ, թուլանալ և ամբողջովին ընդունել այն, ինչի պատճառով ես դեռևս գտնվում եմ պատերազմի մեջ:
Եթե իմ սիրտը նախկինի պես փակ է, ցույց տուր ինձ ինչպես բացել այն՝ առանց բռնություն գործադրելու:
Եթե ես ինչ-որ բան պահում եմ՝ օգնի՛ր ինձ թողնելու այն:
Տո՛ւր ինձ խնդիրներ, պայքար, անհաղթահարելի թվացող խոչընդոտներ, եթե դրանք ինձ կտան էլ ավելի հնազանդություն և վստահություն կյանքի հանդեպ:
Օգնի՛ր ինձ ծիծաղել իմ լրջության վրա:
Օգնի՛ր ինձ հումոր գտնել մթության մեջ:
Մի՛ թաքցրու ինձ ճշմարտությունից: Երբե՛ք:
Թո՛ղ երախտագիտությունը առաջնորդի ինձ:
Ներո՛ւմը թող դառնա իմ աղոթքը:
Թո՛ղ այս պահը լինի իմ մշտական ուղեկիցը:
Թո՛ւյլ տուր ինձ տեսնել քեզ յուրաքանչյուրի դեմքի մեջ:
Թո՛ւյլ տուր ինձ զգալ քո ջերմ ներկայությունը իմ սեփական ներկայության մեջ:
Աջակցի՛ր ինձ, երբ ես կհեռանամ:
Շնչի՛ր իմ մեջ, երբ ես չկարողանամ շնչել:
Թու՛յլ տուր ինձ մեռնել կենդանի, այլ ոչ թե ապրել մեռած:
Ամեն:
Աղբյուր՝ Джефф Фостер, Молитва жизни
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆֆ Ֆոստեր»