Երբ դուք տխրում եք՝ ընկղմվեք տխրության մեջ: Թող ձեր տխրությունը որքան հնարավոր է շատ տխրի: Ուրիշ ի՞նչ պիտի անեք դուք: Տխրությունն անհրաժեշտություն է: Այն տալիս է լավ հանգիստ, այդպես մութ գիշերն է օգնում քնել: Երբ գիշեր է գալիս, գնացե՛ք քնելու:
Ընդունե՛ք տխրությունը: Ընդունելով տխրությունը՝ դուք անմիջապես կտեսնեք, որ այն դառնում է գեղեցիկ:
Տխրությունն ինքնին անտանելի չէ: Այն անտանելի է դառնում այն ժամանակ, երբ մենք մերժում ենք այն: Ընդունելով նրան՝ մենք միանգամից կզգանք, թե որքան գեղեցիկ է այն և, թե որքան լիցքաթափում, հանգստություն և խաղաղություն, լռություն է բերում: Այն կարող է տալ մի բան, որը չի կարող տալ երջանկությունը:
Տխրությունը տալիս է խորություն, երջանկությունը՝ թևեր:
Տխրությունը տալիս է արմատներ, երջանկությունը՝ ճյուղեր:
Երջանկությունը նման է սաղարթախիտ ծառի, որը ձգվում է դեպի երկինք:
Տխրությունը նման է երկրի ընդերքը խրվող արմատների:
Երկուսն էլ կարևոր են ծառի համար. աճելուն զուգընթաց խորն են գնում նաև արմատները: Որքան բարձր է ծառը, այնքան խորն են արմատները: Ծառի սաղարթն ու արմատներն ուղիղ համեմատական են միմյանց. այդպես է ծառը պահպանում հավասարակշռություն:
Հնարավոր չէ արհեստականորեն հավասարակշռություն պահպանել: Արհեստական ստեղծված հավասարակշռությունը արդյունք չի տա, այն կենսունակ չի կարող լինել:
Հավասարակշռություն ստեղծվում է ինքնաբուխ կերպով: Ըստ էության, այն արդեն գոյություն ունի, ի՞նչ է, դուք չեք նկատե՞լ. երջանիկ լինելիս դուք այնպիսի հուզմունք եք ապրում, որ ինքներդ էլ եք հոգնում դրանից: Անմիջապես սիրտը սկսում է շարժվել այլ ուղղությամբ, որովհետև դուք չափազանց անուժ եք դառնում…
Բուժման թերապևտիկ պատկեր
Երբ ցերեկվա ընթացքում դուք կատարում եք ծանր աշխատանք, գիշերը քնում եք ամուր, իսկ առավոտյան արթնանում եք էներգիայով լի:
Երբ անցնում է գիշերվա տխրությունը, դուք արթնանում եք էներգիայով լի և պատրաստվում նոր հուզումների:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան