Օշո «Մանտրա նեղացկոտների համար»

mantra

Նրանց համար, ովքեր սիրում են վիրավորվել: Խորհուրդ է տրվում մանտրան կարդալ հայելու դիմաց:

Ես այնպիսի կարևո՜ր հնդկահավ եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը, ով ինձ դուր չի գալիս, գործի համաձայն իր բնույթի: Ես այնպիսի կարևոր հնդկահավ եմ, որ եթե ինչ-որ մեկն ասել կամ արել է մի բան, որը ես չէի սպասում, ապա ես նրան կպատժեմ իմ վիրավորվածությամբ: Օ՜, թող տեսնեն` ինչքան կարևոր է իմ վիրավորանքը, թող որ նա որպես պատիժ ստանա իմ «զանցանքը»:

Չէ՞ որ ես շա՜տ, շա՜տ կարևոր հնդկահավ եմ:

Ես չեմ գնահատում իմ կյանքը: Ես այն աստիճան չեմ գնահատում իմ կյանքը, որ թանկագին ժամանակը չեմ ափսոսում ծախսել վիրավորանքի վրա: Ես հրաժարվում եմ ուրախության պահերից, երջանկության պահերից, չարաճճի լինելուց, ավելի լավ է այդ պահերը ես տրամադրեմ իմ վիրավորանքին: Եվ ինձ համար միևնույն է, որ այդ պահերը դառնում են ժամեր, ժամերը՝ օրեր, օրերը՝ շաբաթներ, շաբաթները՝ ամիսներ, ամիսները՝ տարիներ:

Ես դեմ չեմ, որ իմ կյանքի տարիները ծախսվեն վիրավորանքի վրա, չէ՞ որ ես չեմ գնահատում իմ կյանքը:

Ես չեմ կարողանում ինձ նայել կողքից: Ես այն աստիճան չեմ կարողանում ինձ կողքից նայել, որ երբեք չեմ տեսնում իմ խոժոռված հոնքերը, սեղմված շրթուքները, իմ վշտահար դեմքը: Ես երբեք չեմ տեսնում, թե ես որքան ծիծաղելի եմ նման պահերին, ես երբեք չեմ ծիծաղում դրա և իմ անհեթեթ լինելու վրա: Երբե՛ք:

Չէ՞ որ ես չեմ կարողանում ինձ կողքից տեսնել:

Ես շատ խոցելի եմ: Ես այնքան խոցելի եմ, որ  ստիպված եմ պաշտպանել իմ տարածքը և վիրավորանքով արձագանքել բոլոր նրանց, ովքեր մոտենում են դրան: Ես ճակատիս փակցնելու եմ. «Զգուշացե՛ք, կատաղած շուն է», և թող ինչ-որ մեկը փորձի գրածս չնկատել: Ես իմ խոցելիությունը կպաշարեմ բարձր պատերով, ես թքած կունենամ, որ պատերը թույլ չեն տա տեսնել, թե ինչ է կատարվում դրսում. կարևորը, որ իմ խոցելիությանը վտանգ չի սպառնա:

Չէ՞ որ ինձ համար այնքա՜ն թանկ է իմ խոցելի լինելը:

Ես կախում ունեմ ուրիշներից: Ես այնքան կախված եմ ուրիշներից, որ բաց չեմ թողնում ո՛չ մի հայացք, ո՛չ մի բառ, ո՛չ մի ժեստ: Ես մշտապես կհետևեմ ուրիշներին, ես կգնահատեմ հարաբերությունների յուրաքանչյուր դրսևորում ինձ ուղղված և, եթե որոշեմ, որ դրանք սխալ են, ես ցույց կտամ, թե նրանք ինչքան են սխալվում:

Չէ՞ որ նրանք, ովքեր իմ կողքին են և շրջապատում են ինձ, պե՛տք է ընդգծեն իմ առավելությունները, պե՛տք է ընդունեն իմ մեծությունը, և աստված չանի, որ նրանք այլ կերպ վարվեն: Ես կվիրավորվեմ, որպեսզի թաքցնեմ, թե որքան ուժեղ կախում ունեմ նրանցից, ուրիշների՛ց էլ:

Ես ուրիշների ստրուկն եմ: Ես ուրիշ մարդկանց բառերի և արարքների ստրուկն եմ: Նրանցից՝  իմ տերերից է կախված իմ տրամադրությունը, իմ զգացմունքները, իմ ինքնազգացողությունը: Ոչ թե ես, այլ նրանք են պատասխանատվություն կրում դրա համար: Ոչ թե ես, այլ նրանք են մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ: Ոչ թե ես, այլ նրանք են պարտավոր ինչ-որ բան անել, որպեսզի ես ինձ լավ զգամ:

Այո՛, ինձ համար դժվար չէ խամաճիկ դառնալ, չէ՞ որ ես ուրիշների ստրուկն եմ:

Ես լվից ուղտ եմ սարքում: Ես ուրիշի ափից կվերցնեմ կիսամեռ լվին և դրա դիմաց կհակադարձեմ իմ վրդովմունքով: Ես իմ օրագրում չեմ գրի, թե որքան հիասքանչ է աշխարհը, ես կգրեմ, թե որքան ստոր վարվեցին իմ հանդեպ: Ես ընկերներիս չեմ ասի, թե որքան եմ սիրում նրանց, այլ կասեմ, թե որքան ուժեղ ցավ են նրանք ինձ պատճառում: Ես կջանամ իմ և այլոց ուժերի հաշվին լվին այնքան մեծացնել, որ նա ուղտ դառնա:

Չէ՞ որ լվերից հեշտությամբ կարելի է խույս տալ կամ անգամ չնկատել, իսկ ուղտի դեպքում՝ չես կարող: Դրա համար ես կփչեմ լվին այնքան, մինչև որ այն ուղտի չափ մեծանա:

Ես աղքատ եմ: Ես այնքան աղքատ եմ, որ իմ ներսում չեմ գտնում մեծահոգության ո՛չ մի կաթիլ, որպեսզի ներեմ, ինքնահեգնանքի ո՛չ մի կաթիլ, որպեսզի ծիծաղեմ, շռայլության ո՛չ մի կաթիլ, որպեսզի չնկատեմ, իմաստության ո՛չ մի կաթիլ, որպեսզի չկառչեմ, սիրո ո՛չ մի կաթիլ, որպեսզի ընդունեմ:

Ես պարզապես չունեմ այդ կաթիլները, չէ՞ որ ես շա՜տ, շա՜տ սահմանափակ և աղքատ եմ:

Ես շատ դժբախտ եմ: Ես այնքա՜ն դժբախտ եմ, որ ուրիշների բառերն ու արարքները մշտապես խոցում են ինձ: Չէ՞ որ ես կարևո՜ր հնդկահավ եմ. ես չեմ գնահատում իմ կյանքը, ես ինձ կողքից նայել չեմ կարողանում, սիրում եմ լվից ուղտ սարքել, ես շատ կախյալ եմ, քանզի կախում ունեմ այլոց կարծիքից, համ էլ աղքատ եմ: Փաստորե՛ն:

Ինձ մի՛ վիրավորեք, ավելի լավ է խղճացե՛ք, որովհետև ես շատ դժբախտ եմ:

Աղբյուր՝  «Мантра для обиженных» от Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Օշո «Մանտրա նեղացկոտների համար»»

  1. Մարիետ:

    Լա՜վն էր: Շնորհակալություն, Նունե ջան:

    • Նունե Մովսիսյան:

      Մարիետ ջան, չես պատկերացնի՝ ինչ չուզելով եմ թարգմանել…Բայց, որ դու հավանեցիր, կտանեմ կայք: Շնորհակալ եմ:

  2. Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան

  3. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s