Նավասարդի տոն

hayk-nahapetՈ՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:

Նավասարդի տոնը նշվում է ի հիշատակ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրվա:

Օգոստոսի 11-ը  հատկանշական է նաև նրանով, որ Հայկ-Օրիոն համաստեղությունը ուղղահայաց դիրքով կանգնում է Տաթևի սյան վրա:

Պատմական ակնարկ

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Նավասարդյան օրերը կրում էին ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։

Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։ Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։

Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։ Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։

Աղբյուրը՝  Վիքիպեդիա

Հայկ Նահապետի արձանը Երևանում (1970 թ., քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)

Հայկական դիցարան

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը. Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը),
Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝  Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդ ի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:

Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:

Աղբյուրը` Վիքիպեդիա

Այլ օգտակար հղումներ`

«Անահիտ աստվածուհու արձանի…»

http://www.tert.am/am/news/2012/02/16/anahit/

Դպրոցական մեծ հանրագիտարան

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1119

Հայոց դիցարանի կառուցվածքը

http://armsoul.com/index.php?topic=423.0

Ս.Հարությունյան, «Հայ հին վիպաշխարհը» http://www.armenianhouse.org/harutyunyan/armenian-myths-legends.html

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s