Օշո «Դու ես սերը»

OshoՔո հիմնական սխալն այն է, որ դու միշտ սիրել ես ինչ-որ մեկին: Սա ամենագլխավոր մոլորությունն է, որը հատուկ է բոլոր մարդկանց. նրանց սերը միշտ ուղղված է որևէ մեկին, հասցեագրված է ինչ-որ մեկին, սակայն, եթե սերը նախատեսված է մեկն ու մեկի համար, այն մահանում է: Կարծես դու ասում ես. «Ես շնչում եմ միայն քեզ համար, և, եթե դու չլինես, ինչպե՞ս կարող եմ ես շնչել առանց քեզ»:

Սերը կարելի է համեմատել շնչառության հետ: Սերը կարող է լինել մարդուն բնորոշ առանձնահատուկ որակ: Եվ որտեղ էլ դու լինես, ում հետ էլ որ լինես, եթե անգամ դու բոլորովին մենակ ես, սերը մշտապես լիքն է պահում քեզ: Խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին սիրելու, այլ ինքնին սեր դառնալու մեջ է:

Մարդիկ սիրո իրենց փորձից հիասթափվում են ոչ թե, որ ինչ-որ բան այն չէ սիրո հետ: Նրանք սերը այնքան են սեղմում, որ փոքրանում է կաթիլի չափ, և սիրո օվկիանոսը չի կարողանում մնալ այնտեղ: Անհնար է ներսում օվկիանոս տեղավորել, այն փոքրիկ առվակ չէ: Սերը քո ողջ էությունն է, սերը քո Աստվածն է:

Հարկավոր է հարցնել քեզ՝ դու ինքդ սիրո՞ւմ ես: Հարցը սիրո օբյեկտի մասին չէ: Եթե դու կնոջ հետ ես, դու սիրում ես քո կնոջը, եթե դու երեխաների հետ ես, դու սիրում ես քո երեխաներին, եթե խոսքը սպասավորների մասին է, դու սիրում ես սպասավորին, եթե դու ընկերների հետ ես, դու սիրում ես ընկերներին, եթե դու ծառերի հետ ես, դու սիրում ես ծառերին, եթե դու օվկիանոսի հետ ես, դու օվկիանոս ես սիրում:

Սերը դո՛ւ ես:

Սերը օբյեկտի կարիք չունի, սերը քո էության ճառագայթումն է, քո հոգու լույսը:

Որքան շատ է լույսը, այնքան մեծ է հոգին:

Որքան լայն են քո սիրո թևերը բացվում, այնքան լայնարձակ է քո հոգու երկինքը:

Աղբյուր՝  Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Օշո «Դու ես սերը»»

  1. Իհարկե՝ ես եմ: Ես եմ սերը, գրկիր ինձ: Նուն ջան, կարոտել եմ քեզ;

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s