Օշո «Սերն ինքնին խոնարհ է»

OshoՍերն ինքնին խոնարհ է, և չկա ուրիշ այլ խոնարհություն:

Եթե խոնարհությունը կիրառվում է առանց սիրո, դա ընդամենը էգոյի հնարք է:

Երբ խոնարհությունը բնականորեն ծագում է սիրուց, այն շատ գեղեցիկ է:

Սիրահարվե՛ք կյանքին և սկսեք ինքներդ ձեզ սիրելուց:

Երբ դուք սիրում եք ձեզ, սկսում եք սեր զգալ նաև ուրիշների նկատմամբ, և սիրո փոքրիկ տարածքը դառնում է ավելի ու ավելի մեծ:

Եվ մի օր հանկարծ պարզվում է, որ սերը ներառում է ողջ էությունը և, որ այն այլևս կոնկրետ մեկին չի հասցեագրված. սերն ուղղակի հոսում է, այն կարող է ընդունել ցանկացած մեկը, ով ուզում է: Սերը հոսում է նույնիսկ այն դեպքում, եթե անգամ չկա այն մեկը, ով կընդունի այն:

Այդ ժամ սերը դադարում է հարաբերություն լինելուց, այն դառնում է հոգեվիճակ: Հենց այդ կարգավիճակում է, որ էությունը ձեռք է բերում խոնարհություն, ճշմարի՛տ խոնարհություն: Այդ խոնարհությամբ խոնարհ էր Հիսուսը, իսկ հռոմեացի պապը խոնարհ չէր:

Մարդը կարող է աղքատ լինել՝  այդ աղքատության մեջ լինելով եսասեր:

Մարդը կարող է խոնարհ լինել՝ այդ խոնարհության մեջ լինելով եսասեր:

Իմ պատկերացմամբ, ճշմարիտ խոնարհությունն առաջանում է սիրո բուրմունքից: Դա չի կարելի հորինել, չի կարելի սովորել:

Եղե՛ք սիրո մեջ, և մի օր հանկարծ կպարզվի, որ սերը ծաղկել է, եկել է գարուն, սերը բացել է թերթիկները և բուրում է զգլխիչ՝  նոր, մինչ այդ երբևէ չունեցած հոտով: Դուք խոնարհ եք:

Աղբյուր՝  Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s