Օշո «Ինչ էլ որ պատահի՝ ամեն ինչ լավ է»

Osho

Նա հեռանում է ճիշտ այնպես, ինչպես եկել է, նրան հնարավոր չէ պահել և անհնար՝  բռնել:

Ուժեղ քամին գալիս է ինչպես շշնջոց: Այն աղմուկ չի բարձրացնում, չի հայտարարում իր ժամանման մասին, գալիս է լուռ, կամացուկ ու հայտնվում հանկարծակի:

Ճիշտ այդպես գալիս է Աստված, գալիս է ճշմարտությունը, գալիս է երանությունը, գալիս է սերը. գալիս են ինչպես քամու շշունջ, առանց թմբուկի և շեփորի:

Գալիս են հանկարծակի, առանց հանդիպում նշանակելու, անգամ ներս գալու թույլտվություն չեն հարցնում:

Ճիշտ այնպես, ինչպես գալիս է պոռթկուն քամին. վայրկյաններ առաջ չկար, այս պահին արդեն այստեղ է:

Մի բան էլ. նա հեռանում է ճիշտ այնպես, ինչպես եկել է: Նրան հնարավոր չէ պահել և անհնար՝  բռնել:

Ուրախացե՛ք, քանի դեռ այն ձեզ հետ է, իսկ, երբ հեռանա, բա՛ց թողեք նրան:

Շնորհակա՛լ եղեք, որ նա եկավ:

Մի՛ վիրավորվեք և մի՛ դժգոհեք, երբ արդեն չկա, և դուք այլևս ոչինչ չեք կարող անել:

Բայց մենք բոլորս ձգտում ենք կառչել: Երբ գալիս է սերը, մենք երջանիկ ենք, իսկ, երբ հեռանում է, մեծ ցավ ենք ապրում:

Դա շատ անգիտակցական է, անշնորհակալ և անհասկանալի:

Հիշե՛ք. սերը հեռանում է ճիշտ այնպես, ինչպես որ եկել էր: Նա իր գալուց առաջ թույլտվություն չի խնդրել, չէ՞, բա հիմա ինչո՞ւ պետք է թույլտվություն խնդրի գնալու համար:

Դա եղել է սահմանից անդին մի պարգև, խորհրդավոր պարգև, և նույնքան խորհրդավոր էլ պիտի անհետանար:

Եթե ընդունենք, որ կյանքը քամու մի պոռթկում է, կառչելու ոչ մի ցանկություն էլ չի լինի, չի լինի ոչ մի կապվածություն և մոլուցք:

Այս դեպքում մարդը մնում է ուղղակի բաց և,  ինչ էլ որ պատահի՝  ամեն ինչ լավ է:

Աղբյուր՝   Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Օշո «Ինչ էլ որ պատահի՝ ամեն ինչ լավ է»»

  1. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s