Ոգին և ոգեղենը մագնիսներ են…

haos

Ոգու՝  դեպի ոգեղենություն տանող ճանապարհը մեկն է՝  Սեր: Իսկ ճանապարհի անունն այդ՝  Հավատ:

Ոգեղենության դեպքում  կանգ առնելը ուշաթափության նման  մի բան է, չարարելն ու զարգացում չապրելը՝  մահվան հավասարազոր: Նման դեպքերում ոգին ու ոգեղենը հօդս են ցնդում աննյութեղեն երազի պես…

Կա՛ զարգացում, ոգին շնչում է, կա՛ ոգեղենություն, ոգին պարում է: Ոգեղենությունը պայծառության է վերածվում, երբ մարդը հաղթում է ինքն իրեն…

Ոգին պայծառության է վերածվում, երբ մարդը բարձրանում է ինքն իրենից՝ ընդհուպ մոտենալով Աստծո փեշերին…

Իսկ գոնե գիտե՞նք՝  ինչքան ցավ ու տառապանք, ճիչ ու աղաղակ, հրաբուխ ու փոթորիկ կա այս ամենի մեջ:

Այդ ցավից սեղմում ես ատամներդ, որպեսզի չոռնաս ու չվախեցնես կողքիններիդ:

Անուժությունից ոտքերդ հազիվհազ քարշ ես տալիս, մարդկանցից աննկատ հենվելով պատին, որպեսզի չընկնես հանկարծ:

Տառապանքից ուզում ես անզորությունից նստել ու բարձր ձայնով լաց լինել, բայց կուլ ես տալիս արցունքները, որ մարդիկ աչքերիդ փայլին տրվեն:

Մտքի լարումից գլուխդ պայթում է, բայց շարունակում ես այն բարձր պահել ու դեռ ժպիտներ էլ շաղ տալ:

Շնչառության հևոցից սիրտդ խենթացած աղմկում է, բայց ստիպված ես ձեռքդ հետ քաշել սեղմելուց ու դեռ սրտացավ խոսքեր էլ ասել աջուձախ:

Խաղաղության մեջ կռիվ կա ու պատերազմ, պայթյուն կա ու մահ…

Հանգստության մեջ զսպանակված ցավ կա ու արտասուք, ինքնամերժում կա ու ինքնահալածանք…

Անդորրության մեջ հանգած հրդեհ կա ու մոխիր, ինքնահրկիզում կա ու հոգու այրում…

Իսկ ոգեղենությունը պայծառության է վերածվում, երբ մարդը հաղթում է ինքն իրեն…

Ոգին պայծառության է վերածվում, երբ մարդը բարձրանում է ինքն իրենից՝ ընդհուպ մոտենալով Աստծո փեշերին…

Պայծառության մեջ Լուսաբաց կա ու Արևեր, Մաքրություն կա ու Ժպիտներ, Լռություն կա ու Խորհուրդներ, Ոգի կա ու Աստված…

Ու դեռ զարմանում ենք,  որ ոգին ու ոգեղենը ձգո՞ւմ են ինչպես մագնիսներ…

Ն.Մ.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s