«Ով գիտի՝ չի խոսում: Ով խոսում է՝ չգիտի: Ով թողնում է իր ցանկությունները, հրաժարվում կրքերից, բթացնում իր խորաթափանցությունը, ազատում իրեն քաոսից, չափավորում իր փայլը, նմանեցնում իրեն փոշեհատիկի, դառնում է խորագույն: Նրան չի կարելի մոտեցնել մտերմանալու համար, նրան չի կարելի մոտեցնել արհամարհելու համար, նրան չի կարելի մոտեցնել օգտվելու համար, նրան չի կարելի մոտեցնել բարձրացնելու համար, նրան չի կարելի մոտեցնել ցածրացնելու համար: Ահա ինչու է նա հարգված Աշխարհում»:
«Ջուրը հանդարտ է ու զիջող: Բայց այն ծնկի է բերում լեռներին, որոնք կոշտ են ու անհանդուրժող: Մեղմությունը հաղթում է կոպտությանը,«թույլը» հաղթում է «ուժեղին»:
Լաո Ցզի «Գիրք ճանապարհի և առաքինության մասին»
Անտառում
Ծառերն են սառչում,
Աշունը շնչեց լեռներից:
Ցրվում է ամպը,
Լուսավոր է տարածքը գետի:
Անտառի թավուտում
Թափառում եմ հիմա միայնակ:
Ո՞ւմ հետ որոնեմ
Ուշացած ծաղիկը աշնան:
Լեռնային տնակը
Գնում եմ ես, գնում անվերջ
Այս լեռնային կածանով թեք,
Կարկաչում է առվակը ժիր,
Ջուրն է երգում ամենուրեք:
Սաղարթներից շրշյունն աշնան
Շան կլանչին է խառնվում,
Ու սոսյաց մեջ, ամպի տակից
Տան կրակն է փայլում հեռվում…
Զբոսանք լեռներում
Լեռնային նեղ արահետով
Ելնում եմ ես լանջերն ի վեր,
Մի խրճիթ է թախծում մենակ
Ամպերի մեջ ճերմակահեր:
Սայլս է կանգնում, դյութում է ինձ
Բարձր թխկին ամպերն ի վար.
Նա տերևներ ունի կարմիր
Գարնան չքնաղ ծաղկունքից վառ:
Զով գիշերին
Ցողիկներ կան խոտի վրա,
Մարգարիտներ լինեն ասես,
Վարագույրիս ստվերն ահա
Ծփում է մեղմ ալիքի պես:
Նստում եմ ես տխուր-տրտում.
Տերևներն են ընկնում աշնան,
Իմ պարտեզի տաղավարում
Այսօր ինչքա՜ն աստղիկներ կան:
Ոսկյա հրի աղբյուրը
Կա մի ոսկա հրի աղբյուր,
Նրա պայծառ շիթն եմ ըմպում,
Դրա համար կարող եմ ես
Հազար տարի ապրել կյանքում,
Ու փիրուզյա փյունիկն անմահ
Տանում է ինձ վիշապի հետ
Դեպի պալատն արքայական,
Որ խոնարհվեմ Տիրոջն հավետ:
Ուղեկցում եմ գարնանը
Անց են կենում օրեն անվերջ,
Ծերությունն է մոտենում ինձ,
Տարիներն են գնում անդարձ,
Եվ գարունն է գալիս նորից:
Ե՜կ, վայելենք աշխարհն արար,
Մեր թասերում դեռ գինի կա,
Ծաղիկներին մի ափսոսա,-
Նրանք նորից աշխարհ կգան…
Գարնանային առավոտ
Լուսաբացին ես արթնացա
Շուրջս՝ կապույտ մշուշ,
Թփուտների խիտ մացառում
Հավքն էր երգում անուշ:
Հորդ անձրևի աղմուկի տակ
Գիշերն անցավ լռին,
Ինչքա՜ն վարդեր գիշերվա մեջ
Թոշնած ընկան հողին:
Ձյունը գետի վրա
Էլ չեն թռչում հավքերն աշնան
Ճերմակահեր լեռներն ի վեր,
Հետքեր չկան շավիղներում,
Ձյունն է ծածկում կածան ու լեռ:
Մի ծեր ձկնորս՝ թիկնոցն ուսին,
Մաշված գլխարկ ճակտին մռայլ,
Վարում է լուռ նավակն իր որբ…
Ձյունն է փայլում գետի վրա:
Աղբյուր՝ «Չինական պոեզիա և Լաո Ցզի», Երևան, «Իրավունք» 2009թ
Уведомление: Կոնֆուցիոս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կոնֆուցիոսի չստացված առակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տեսա, լսեցի և ապրեցի | Մերի Երանոսյան
Уведомление: Չինական պոեզիա | Երաժշտություն
Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
Уведомление: «Հայ-չինական կրթական կամուրջներ» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Չինական պոեզիա – Հայկ Գիլոյան
Уведомление: Ճապոնական և չինական պոեզիայի ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Դեկտեմբերի 5-9 | Վիգեն Հովակիմյան
Уведомление: Դեկտեմբերի 5-9 | Վահան Մանուչարյան