Ջեֆ Ֆոստեր «Վառի՛ր քո լույսը»

Foster

Երբ ինչ-որ մեկը մեղադրում ու թերագնահատում է քեզ,

Երբ ինչ-որ մեկն առանց քո խնդրանքի խորհուրդ է տալիս,

Երբ ինչ-որ մեկը քեզ մեղավոր է ճանաչում իր ցավի մեջ,

Երբ նրանք քեզ չեն լսում՝ անվերջ խոսելով միայն քո մասին,

Երբ նրանք համեմատում են քեզ ուրիշների հետ,

Անտեսում կամ ծաղրում են քո մտքերն ու զգացմունքները.

Կա՛նգ առ: Խորը շունչ քաշի՛ր:

Գիտցի՛ր՝ դա նրանց ցավն է, ոչ թե քո:

Գիտցի՛ր՝ նրանք տեսնում են միայն մի երազ.

Այն, ինչ նրանք ի զորու են տեսել, քանի դեռ չեն արթնացել,

Գիտցի՛ր՝ նրանք ճանաչում են ոչ թե քեզ, այլ իրենց պատրանքները:

Միգուցե նրանց համար դժվա՞ր է սիրել քեզ:

Միգուցե իրենց արժեքի հավաստիացո՞ւմն են փնտրում:

Միգուցե նրանք առանձնանում են շնչառությամբ, մարմնով, թանկարժեք կենսունակությամբ և իրենց ճշմարիտ կոչումո՞վ:

Միգուցե նրանք ապրում են երկվության՝ լավի ու վատի, ճշմարիտի ու սխալի, հաջողության և ձախողումների աշխարհո՞ւմ:

Միգուցե նրանք պարզապես մոռացել են պարզ հաճո՞ւյքը կյանքի:

Հնարավոր է՝ դու հասկանում ես այս ամենը:

Հնարավոր է՝ դու արդեն եղել ես այնտեղ, ուր հիմա են նրանք:

Մի՛ փորձիր փոխել նրանց: Նրանք չեն կարող փոխվել:

Մի՛ փորձիր ուղղել նրանց: Նրանք չեն խնդրել ուղղել իրենց:

Որքան ճնշում գործադրես, այնքան նրանք կօտարվեն քեզնից:

Մի՛ խճճիր նրանց չարչարանքի ուռկանում:

Եղի՛ր պարզ, անգամ կարեկից՝  առանց ճնշելու որևէ մեկին:

Դա նորմալ է, որ նրանք զայրացած են: Դա, իրոք, ճիշտ է:

Տո՛ւր նրանց ազատություն, որպեսզի զայրանան:

Դա նորմալ է, որ նրանք հիասթափված են:

Տո՛ւր նրանց ազատություն, որպեսզի հիասթափվեն:

Դա նորմալ է, որ նրանք մեղադրում են քեզ: Թող ազատ լինեն և ա՛յս դեպքում:

Ազա՛տ եղիր քո սեփական մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս:

Թո՛ւյլ տուր քեզ տխրել, զայրանալ, կասկածել, մեղավոր լինել:

Թո՛ղ որ բոլոր այս թանկարժեք էներգիաները հոսեն քո միջով,

Դրանք չեն վնասի քեզ, եթե թույլ տաս ազատ տեղաշարժվել քո միջով:

Այո՛, այդ ճամփորդության ընթացքում դու կհանդիպես դռների շատ պահապանների:

Ամեն դեպքում շարունակի՛ր քո երթը, և թո՛ւյլ տուր այլոց գնալ իրենց ճամփով:

Դու կարիք չունես բացատրություններ տալու կամ էլ պաշտպանելու ինքդ քեզ:

Ուղղակի քեզ հետ եղիր այս դժվար ժամանակներում:

Մի՛ պայքարիր խավարի դեմ. ինչ էլ որ լինի, այն չունի ոչ մի իշխանություն:

Պարզապես վառի՛ր քո ԼՈՒՅՍԸ:

Աղբյուր՝   Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Նկարը՝  Նինո Չակվետաձեի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s