Ջեֆ Ֆոստեր «Նրբազգաց մարդկանց»

12003278_883403851751451_3958568059448149443_nՄի՛ նեղսրտեք ձեր զգայուն լինելուց:

Այն ձեզ շա՜տ հարուստ է դարձնում:

Դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն նկատում,

Զգում եք այն, ինչ ուրիշներն ի զորու չեն զգալու,

Դուք շատ ավելի բաց եք, քան ուրիշները:

Ձեզ համար դժվար է աչքերը փակ ապրել:

Դուք չեք գոցել ձեր սիրտը

Ի հեճուկս ամեն ինչի:

Դուք կարողանում եք ձեր սիրառատ գրկի մեջ պահել

Ինչպես աշխույժ վերևիններին, այնպես էլ մութ ներքևիններին,

Դուք գիտեք, որ ոչինչ չի կարող բացահայտել ձեզ,

Ամեն ինչ տեղի է ունենում ձեր իմացությամբ:

Դուք տիեզերանավ եք:

Տոնե՛ք, որ դուք զգայուն եք:

Այն ձեզ ճկուն և շիտակ է դարձնում:

Դուք հրաշքին շատ մոտ եք գտնվում:

Խորաթափանցությունը պայծառ լույս է ձեր ներսում:

Ձեզ մի՛ համեմատեք ուրիշների հետ:

Մի՛ սպասեք, որ նրանք կհասկանան քեզ,

Բայց սովորեցրե՛ ք նրանց,

Որ խորը լինելը նորմալ երևույթ է,

Որ նորմալ է ոչինչ չիմանալը,

Որ նորմալ է խաղալը

Կյանքի սուր եզրերի հետ:

Կյանքը ժամանակ առ ժամանակ ձեզ կարող է «ծանր» թվալ,

Շատ հաճախ դուք մոտ եք լինում պարտության,

Բայց դրանից շատ ավելի դժվար բան էլ կա՝

Շշմեցնող նվերներ մատուցելը:

Նրբազգա՛ց մարդիկ,

Թեթևությո՛ւն բերեք այս հոգնած աշխարհին,

Ու փա՛յլ հաղորդեք ձեր համարձակ զգայունությամբ:

Դուք լո՛ւյս ունեք ձեր ներսում:

Աղբյուրը՝   Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ջեֆ Ֆոստեր «Նրբազգաց մարդկանց»

  1. Уведомление: Նրբազգաց մարդկանց… | Բարի Գալուստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s