Անհայտ հեղինակ
Մենք մեռնում ենք մի քանի տարին մեկ՝ կապված տարիքային առանձնահատկություններից. մահանում է մեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, հասունությունը:
Մենք ամսվա մեջ մի քանի անգամ մեռնում ենք հոգնությունից և քնի պակասից:
Մենք մեռնում ենք սթրեսից և անսպասելի տհաճ իրադարձություններից:
Մենք մեռնում ենք, երբ կորցնում ենք սիրելի մարդկանց:
Մենք մեռնում ենք «անարդար ճակատագրից» և «կյանքի օրենքներից»:
Մենք մեռնում ենք ամեն օր, երբ մայրամուտից հետո պառկում ենք քնելու:
Մենք մեռնում ենք մեկ անգամ մարմնով և հարյուրավոր անգամներ հոգով:
Մենք մեռնում ենք:
Մենք ծնվում ենք:
Մենք կյանքի յուրաքանչյուր մի քանի տարին մեկ ծնվում ենք նորովի:
Մենք ծնվում ենք ամեն լուսաբացի:
Մենք ծնվում ենք Սիրուց:
Մենք ծնվում ենք լուսե զգացմունքների հրաբուխից:
Մենք ծնվում ենք սիրելիների գրկում:
Մենք ծնվում ենք ամեն մի համբույրից:
Մենք ծնվում ենք՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ անցյալի մահից:
Մենք ծնվում ենք, երբ խույս ենք տալիս ճակատագրից:
Մենք ծնվում ենք ամեն մի երջանիկ ժպիտից:
Մենք ծնվում ենք ամեն օր և ոչ մեկ անգամ:
Մենք մարմնով ծնվում ենք մեկ անգամ, հոգով՝ հազարավոր անգամներ:
Եթե չես ճանաչում մահին, չես կարողանա գնահատել կյանքը:
Եթե չես մեռել հոգով՝ չես հասկանա մարմնով ծնվելու արժեքը:
Այդպես Փյունիկ թռչունն է այրվում ամբողջովին և վերածնվում մոխիրից:
Աղբյուրը՝ Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Երբ ենք ծնվում, և երբ՝ մեռնում | Բարի Գալուստ