Օշո «Ինչպես հասնել պայծառության»

mimosa

Ձեն վարպետին հարցրին.«Դուք ընդհանրապես ի՞նչ էիք անում նախքան լուսավորյալ դառնալը»:

Նա ասաց. «Ես, որպես կանոն, փայտ էի կոտրում և ջրհորից ջուր բերում»:

Այնուհետև նրան հարցրին.«Իսկ հիմա, երբ դարձել եք լուսավորյալ՝ Բուդդա, ի՞նչ եք անում»:

Նա ասաց. «Ուրիշ ի՞նչ կարող եմ ես անել: Ես փայտ եմ կոտրում և ջրհորից ջուր բերում»:

Հարց տվողը, բնականաբար, շփոթվեց: Նա հարցրեց.«Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը, եթե լուսավորյալ դառնալուց առաջ և հետո դուք նույն բանն եք անում»:

Վարպետը ծիծաղեց և ասաց. «Տարբերությունը մեծ է: Նախկինում ես պե՛տք է դա անեի, իսկ հիմա այդ ամենը կատարում եմ ինքնաբերաբար: Նախկինում ես ստիպված էի ջանքեր գործադրել. լուսավորյալ դառնալուց առաջ գործը պարտականություն էր, որը ես պարտավոր էի անել դժկամությամբ և ինքս ինձ ստիպելով: Իմ ուսուցիչն ինձ պատվիրել էր փայտ կոտրել, դրա համար էլ կոտրում էի: Բայց հոգու խորքում ես բարկանում էի. «Մինչև ե՞րբ այս հիմար ծերուկն ինձ պիտի պարտադրի փայտ կոտրել և ջրհորից ջուր կրել: Մինչև ե՞րբ»:  Թեև բարձրաձայն ես ոչինչ չէի ասում:

«Հիմա ես ուղղակի փայտ եմ կոտորում, որովհետև ես դրանից հաճույք և ուրախություն եմ զգում: Ես ջրհորից ջուր եմ բերում, որովհետև դա անհրաժեշտ է: Սա արդեն պարտականություն չէ, այլ իմ սերը, ես սիրում եմ ծերուկին: Ցրտում է, ձմեռն արդեն դռներն է թակում, մեզ վառելափայտ է հարկավոր: Ուսուցիչն օր օրի, գնալով ավելի ու ավելի է ծերանում, նրան ավելի շատ ջերմություն է պետք: Մեզ հարկավոր է տաքացնել նրա կացարանը: Հենց այդ սիրուց դրդված եմ ես կոտրում փայտը: Այդ սիրուց եմ ջրհորից ջուր բերում: Բայց հիմա կա մի մեծ տարբերություն. չկա դժկամություն, չկա դիմադրություն, չկա էգո, ես չեմ հետևում որևէ մեկի հրամանին, ես չեմ ենթարկվում մեկ ուրիշի հրահանգներին, ես պարզապես արձագանքում եմ ներկա իրավիճակին և գործում ընթացիկ անհրաժեշտությունից ելնելով»:

Բոդխիդխարման ասում է. «Գտնվել դհարմայի մեջ նշանակում է ապրել բնական: Պարտավորություն չէ լինել քրիստոնյա, հինդուիստ կամ բուդդիստ, ձեզ հարկավոր է միայն մի բան՝  ապրել բնական, այն աստիճան բնական, որքան ձեր շնչառությունն է: Սիրե՛ք ձեր կյանքը: Մի՛ ապրեք համաձայն պատվիրանների: Մի՛ ապրեք ուրիշների գաղափարներով: Մի՛ ապրեք այնպես, ինչպես մարդիկ են ձեզնից պահանջում: Լսե՛ք ձեր սեփական սրտին: Լուռ մնացեք, լսե՛ք լռությունը, ականջալուր եղեք ձեր ներսի թույլ ձայնին և հետևե՛ք նրան: Հենց սա՛ է դհարմայի մեջ լինելը»:

Աղբյուրը՝  Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Ծանոթագրություն. Ձեն-բուդդիզմը  բուդդայական ուղղություններից է: Ուսմունք և աշխարհայացք, որը նաև ապրելակերպ է: Առաջացել է 6-րդ դարում՝  Չինաստանում, ամենամեծ տարածում գտել է Ճապոնիայում: Ուսմունքի հիմքը՝ Բուդդայի և բոլոր էակների միասնականության մասին պատկերացումն է:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s