Դու աշխարհ կգաս արյունոտ, անուժ, կապտուկներով, բայց կենդանի:
Նրանք քեզ կասեն, որ դու հայտնվել ես Երկիր կոչվող մոլորակում:
Նրանք քեզ անուն կտան: Եվ էլի ինչ-որ բան:
Նրանք քեզ կսովերեցնեն այն, ինչ համարում են ճիշտ:
Դու կխոսես որոշակի լեզվով, բայց դա չի լինի քո ընտրությունը:
Քեզ կհրամցնեն ընտանեկան համոզմուքներ, արժեքներ, վարվեցողության նորմեր:
(Դրանք մի՛ ընդունիր որպես բացարձակ ճշմարտություն, դա պարզապես նրանց ճշմարտության տարբերակն է):
Նրանք կգովաբանեն կամ կմեղադրեն քեզ: Կաջակցեն, կամ էլ՝ ոչ:
Նրանք նվերներ կտան քեզ կամ էլ կվերցնեն:
Նրանք կասեն, որ դու սխալ ես, վատն ես, եսասեր ես ու չար:
Դու նրանց համար կլինես որպես փրկիչ, լավագույն, գեղեցիկ ու շնորհաշատ:
Մի՛ վերցրու այդ անունները՝ լինեն դրանք լավ կամ վատ:
Դու ապրում ես: Քեզ հնարավոր չէ համեմատել և հսկել, կամ՝ բացահայտել բառերի միջոցով:
Դու կսիրես և սեր կկորցնես: Քո սիրտը կկոտրվի բազմիցս:
Դու կընկղմվես վսեմ զմայլանքի մեջ, տխրության խորխորատները կիջնես:
Նրանց, ում դու սիրում ես, կմեռնեն: Դու կսկսես հարցեր տալ իրականության մասին:
Երբեմն դու կզգաս, որ այլևս չես կարող առաջ գնալ: Դու կգնա՛ս առաջ:
Դու կհետաքրքրվես՝ որն է քո նպատակը: Կգտնես և կկորցնես այն:
Կունենաս դեր, դեն կշպրտես: Կհավատաս ինչ-որ մեկին, կհիասթափվե՛ս:
Կամ էլ՝ չես հիասթափվի: Ծնկի կգաս:
Կկանգնես: Եվ կընկնես: Եվ նորից կբարձրանաս: Կրկին ու կրկին:
Դու կզգաս կյանքի համը, և՛ խավարի, և՛ թե՝ լույսի:
Կյանքը կհոսի քո միջով՝ ուրախությունն ու տխրությունը,
Ձանձրույթն ու երանությունը, վստահությունն ու կասկածամտությունը,
Երանության վեհացումն ու դժոխքի սարսափները:
Դու կդիպչես ուրիշներին, և նրանք ի պատասխան՝ կդիպչեն քեզ:
Դու կպարես և կերգես՝ հուսահատությունից ողբալով:
Դու լաց կլինես և կծիծաղես՝ հաղորդակցվելով առեղծվածի գաղտնիքներին:
Եվ, վերջ ի վերջո, դու կգոռաս.
-Ես ապրե՛լ եմ:
Ես ապրե՜լ եմ:
Աղբյուրը՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Էդգար Մարուքյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Уведомление: Դու ապրում ես | Բարի Գալուստ