Օշո «Մտքերը ցանկությունների ծառաներն են»

979

Ցանկություն չլինելու դեպքում մտքերն ինքնաբերաբար անհետանում են, որովհետև մտքերը ցանկությունների ծառաներն են:

Երբ կա ցանկություն, ձեր միտքը լցված է լինում գաղափարներով և լեցուն՝ ծրագրերով:

Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի իրագործվեն այդ ցանկությունները:

Երբ ցանկությունը մեռնում է, դուք ծառը կտրում եք արմատից:

Երբ տերևները սկսում են անհետանալ, ճյուղերը նույնպես անհետանում են, ինքը՝ ծառն էլ է սկսում անհետանալ, իսկ միտքը դառնում է մշուշոտ:

Գիտակցության նման մառախլապատ վիճակում, երբ մտքերը չեն երևում, դուք կարող եք տեսնել ձեր ներքին էության մաքրությունը: Ասել է թե՝  երբ մտքերը ամպամած են, տեսանելի է հոգու մաքրությունը:

Երբ մարդը մշտապես ունակ է լինում հասկանալ իր ցանկությունները, նրա միտքը ինքնաբերաբար խաղաղվում է:

Անհրաժեշտ է միայն հասկանալ, որևէ մեկը չի կարող օգնել: Հենց դուք հասկանաք ձեր ցանկությունը, այն կանհետանա:

Ցանկությունները նման են խավարի. դուք այն բերում եք լույս տեղ, և խավարը անհետանում է: Ձեզ հարկավոր չէ ազատվել ցանկություններից, ճնշում գործադրել դրանց վրա, կարիք չկա ցանկություններից բաժանվելու համար դռներ փակել:

Դուք իրականում ոչինչ չեք կարող անել խավարի հետ, ընդամենը պետք է լույս բերեք: Փոքր մոմն էլ է բավարար, որպեսզի ամբողջ խավարը ցրվի:

Պարզապես փոխըմբռնման փոքր-ինչ լույս, և ցանկությունները կվերանան՝  տեղի տալով ինքնաբուխ խաղաղության:

Հիշե՛ք, «ինքնաբուխ» բառը Դաոյի մեջ առանցքային իմաստ ունի:

Աղբյուրը՝  Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s