Բատխեն «Մարդիկ միասին են, քանի դեռ…»

3

Մարդիկ միասին են, քանի դեռ ուզում են միասին լինել: Ո՛չ պարտքը, ո՛չ պատիվը, ո՛չ բարոյականությունը չեն կարող մարդկանց շղթայել միմյանց: Հենց մարդը որոշեց հեռանալ, կհեռանա՝ թողնելով տունը, երեխաներին, մահամերձին: Քանի դեռ չի ուզում հեռանալ՝  կմնա:

Եթե մարդն ուզում է մնալ, քո թերությունները չեն խանգարի: Բայց, երբ մարդն ուզեց հեռանալ, քո առավելությունները չեն պահի նրան:

Ինչքան էլ դու ոչ գեղեցիկ և ոչ հրապուրիչ լինես, կգտնվի ինչ որ մեկը, ում դու դուր կգաս: Ինչքան էլ դու ցանկալի և լավը լինես, կլինի ինչ որ մեկը, ով կմերժի քեզ:

Եթե քեզ մերժում են, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դու դրանից վատ կամ պակաս չես դառնում: Դրանում, ըստ էության, սարսափելի ոչինչ չկա: Կա աշխարհում մեկը, և նա քեզ ընդունում է:

Ինչպես կյանքում կա ընդունում, այնպես էլ մահվան դեպքում կա բաժանում: Պահի՛ր այն, ինչ ունես, մի՛ ցանկացիր այն, ինչ կորցրել ես, և մի՛ վախեցիր կորցնելուց:

Ուրախացիր, որ կա մեկը, ով քեզ լույս է բերում: Ինքդ քեզ լուսավորիր. ինչքան շատ լույս, այնքան քիչ վախ, իսկ ինչքան քիչ վախ, այնքան քիչ խավար հոգում:

Տերևը, որն ուզում է վերադառնալ ծառի մոտ, կարող է լողալ հոսանքին և թռչել քամուն հակառակ: Բայց ծառը տերևին չի աճեցնի առաջվա ճյուղի վրա:

Ինչքան շատ սիրես, ինչքան շատ սեր տաս, այնքան շատ քեզ կմնա: Եթե սեր տալուց դու ցավ կամ ատելություն ես զգում, նշանակում է՝  դու մարդուն շոկոլադապատ թույն ես տվել: Հազիվ թե նման պարգևի համար արժե շնորհակալություն պահանջել:

Ազա՛տ արձակիր: Թույլ տուր մարդուն, բացի քո սիրո հայելին լինելուց, լինել ինքը (առավել ևս, եթե դա այդպես է): Սիրելի մարդուն ազատ թողնելը հազվագյուտ տաղանդ է և …հազվագյուտ անեծք:

Եղի՛ր քեզ հետ, եղի՛ր արժանապատիվ, մոռացի՛ր վախի մասին, մի օր նա, միևնույնն է, կվերադառնա: Բայց ոչ այսօր:

Հավատա՛: Վստահի՛ր: Շնորհակալ եղի՛ր: Մի՛ մտածիր այն մասին՝ ինչ է լինելու: Մտածիր միայն այն մասին ինչն այստեղ է և հիմա, կրակի և ջրի մեջ է, աստղերի ներքո:

Հեռացիր՝  նախքան մեռած սերը կսկսի գարշահոտություն արձակել: Արի՝  նախքան ցանկությունը մոլեգնության կվերածվի:

Այն, ինչ առնում են փողով, միայն փողային արժեք կունենա: Այն, ինչ ձեռք է բերվում մուրացիկությամբ, լացով, գռփելով և գողանալով, մի օր կկորսվի: Այն, ինչ բարի կամքի դրսևորում է և արվում է սրտանց, անգին է:

Ինչպե՞ս ճանաչել քո մարդուն: Շատ հեշտ: Դու գնում ես հանդիպման և ճանապարհի կեսին բախվում ես նրան: Նա չգիտեր: Դու չգիտեիր: Դուք գտաք: Եվ ուր էլ որ շարժվում էիք առաջ՝ այժմ միասին եք ճանապարհին:

Աղբյուրը՝  Ника Батхен

Լուսանկարը՝ անձնական արխիվից (Թորթում լիճ. Էրզրում)

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բատխեն «Մարդիկ միասին են, քանի դեռ…»

  1. Уведомление: 2015-2016 ուս. տարվա նախագծեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մարդիկ միասին են, քանի դեռ ուզում են միասին լինել | Բարի Գալուստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s