Ռումի «Անեզր ծովն այդ իմ ներսում է…»

Ergir

Հե՜յ, տերև՛, ասա՛ ինձ, որտե՞ղ ես այդ ուժը գտնում,

Ինչպե՞ս ես ճյուղը ճեղքում,

Քո բանտից ո՞նց ես լույս աշխարհ մտնում,

Ասա՛, ասա՛, որպեսզի մենք էլ կարողանանք

Մեր իսկ բանտից դուրս գալ դեպի լույս:

Հե՜յ, նոճի՛, դու սկիզբ ես առնում հողից, բայց

Ի՜նչ հպարտորեն ես դու ձգվում վերև,

Ո՞վ է քեզ սովորեցրել, ո՞վ է քեզ ցույց տվել,

Սովորեցրո՛ւ և մեզ՝ ինչպես ես բարձրանում դեպ վեր:

Հե՜յ, բողբո՛ջ, որ ներկված ես արյամբ,

Ու դուրս ես գալիս քո միջից,

Ասա՛ մեզ, բողբո՛ջ, ի՞նչ է  սերը,

Ինքներս մեզնից դուրս գալ սովորեցրու:

Աղբյուրը վաստակում է անսպառ գանձեր

Այնտեղից, որտեղից ոսկի են հանում:

Ի՜նչ հանճարեղ է միտքը, ի՜նչ պայծառ է դեմքը,

Ի՜նչ երջանիկ է սիրտը և ի՜նչ՝  ուրախ:

Եթե ես կարողանա՜յի տեսնել ինքս ինձ: Բայց՝  ոչ.

Խառնված ներկերից անգունություն է ստացվում,

Ոգին իմ չգիտե՝ ինչ ասել է խաղաղություն,

Բայց ինչքա՜ն հանգիստ է իմ հոգին,

Ծովն է ողողել ինձ, բայց հրա՜շք.

Անեզր ծովն այդ իմ ներսում է…

Աղբյուրը՝  Руми

Լուսանկարը՝ անձնական արխիվից (Թորթում լիճ. Էրզրում)

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ջալալ Ադ Դին Ռումի

Պարսկական ժամանակակից պոեզիա

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ռումի «Անեզր ծովն այդ իմ ներսում է…»

  1. Уведомление: Իրանական պոեզիա. Ջալալ Ադ Դին Ռումի | Մերի Երանոսյան

  2. Уведомление: Իրանական պոեզիա. Ջալալ Ադ Դին Ռումի | Մերի Երանոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s