Գլուխ խոնարհիր քո անճկունության առաջ:
Ժպտա՛ քո անճարության վրա: Ընկերացի՛ր քո ոչ իրավասու լինելու հետ: Ծիծաղի՛ր, երբ սայթաքում ես ու ընկնում: Այդ ամենը քեզ պարուրող թանկարժեք ալիքներ են:
Կատարելությունն անհասանելի է ժամանակի մեջ, բայց բացահայտվում է միայն ներկայության մեջ. անկատարելության ներկայությունը քեզ դարձնում է իրական և ճանաչելի, և դա լավ է: Դու կլինես ներդաշնակ, երբ մեռնես:
Մինչ այդ, ինքդ քեզ՝ հիմարիդ և ծերուկիդ համար տոն եղիր. եթե քո հրաշալի անկարողությունն ընդհանրապես համընկնում է որևէ կերպարի հետ:
Քեզ մի՛ տանիր հոգևորի թմիր: Գոնե մի անգամ սխալ բան ասա: Գոյություն ունի այսպիսի ազատություն. թույլ տալ ինչ-որ բան անել ոչ այնպես, բարյացկամ լինել սեփական սխալների հանդեպ, համբուրել հողը, որից դու ծնունդ ես առել, ինչպես նաև՝ հեզությամբ ընդունել արածդ սխալները:
Թույլ մի՛ տուր՝ քո հոգևորը սառեցնի մարդկային որակներդ, խոնարհությունդ, և, որ ամենագլխավորն է՝ քո հումորի զգացումը:
Աղբյուրը՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Լուսանկարը՝ ֆեյսբուքից