Լսի՛ր Ինձ քո հոգու ճշմարտությամբ: Լսի՛ր Ինձ քո սրտի զգացածով:
Լսի՛ր Ինձ քո բանականության խաղաղությամբ:
Լսի՛ր Ինձ ամենուր: Եթե քեզ մոտ հարց չի առաջանում, ուղղակի իմացիր՝ Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին: Այնուհետև բացի՛ր աչքերը և նայի՛ր աշխարհին:
Իմ պատասխանը կարող է լինել հոդված, որն արդեն հրապարկվել է:
Կարող է լինել քարոզ, որն արդեն գրվել է, և դու շուտով կլսես այն:
Կարող է լինել ֆիլմ, որն այժմ նկարահանվում է:
Լինել երգ, որը միայն երեկ է գրվել:
Բառեր, որն ուր որ է քեզ կասի սիրելի մեկը:
Կամ էլ կիմանաս սրտակից նոր ընկերոջից, ում հետ մոտ ժամանակներս կծանոթանաս:
Իմ Ճշմարտությունը քամու սուլոցի և առվի խոխոջյունի մեջ է, ամպրոպի գոռոցի և անձրևի կաթիլների կտկտոցի մեջ:
Դա և՛ հողի հոտն է, և՛ շուշանի նուրբ բույրը, և՛ արևի ջերմությունը, և՛ լուսնի գրավիչ գեղեցկությունը:
Իմ Ճշմարտությունը (այն քո ամենահուսալի օգնականն է անհրաժեշտության դեպքում) վեհաշուք է, ինչպես գիշերային երկինքը, և պարզ է, ներդաշնակ ու վստահելի, ինչպես մանկան թոթովանքը:
Այն բարձր է, ինչպես սրտի զարկը, և հանգիստ, ինչպես շնչառությունը, համընկնում է Իմի հետ:
Ես չեմ թողնի քեզ, Ես չեմ կարող լքել քեզ, քանզի դու Իմ ստեղծածն ես և Իմ ստեղծագործությունը, Իմ աղջիկը և Իմ տղան, Իմ ծրագիրը և Իմ…«Ես»-ը:
Կանչի՛ր Ինձ, երբ և որտեղ էլ որ հեռու լինես խաղաղությունից:
Խաղաղությունն այդ՝ Ես եմ:
Աղբյուրը՝ Нил Дональд Уолш — Беседы с Богом
Լուսանկարը՝ Նորա Կակաչ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին