Կիկուձուկի- հոկտեմբեր՝ քրիզանթեմների ամիս
Երկնքի ժպիտը
Խոնարհվել է քրիզանթեմի վրա,
Ճիշտ այդպես ես դու
Փայլում իմ հոգում՝
Որպես աշնան գիշերվա երազանք:
Աշնանային քամու
Ուղին ծածկված է գլխարկներով
Դեղին քրիզանթեմների,
Նրանց զուսպ քնքշությունը
Ուշացած սիրո դառնություն է:
Կամինաձուկի-նոյեմբեր՝ առանց աստվածների ամիս
Անկողնում պառկած նայում եմ՝
Ինչպես է ձյունը պտտվում,
Հեռանում է աշունը,
Թվում է՝ աստվածները
Երկնքից արձակուրդ են վերցնել:
Սպիտակ լռության մեջ
Մոռացվել են կարծես
Երկիր ու երկինք:
Աստվածները քնել են ասես
Մխիթարանքից…
Սիմոցուկի-դեկտեմբեր՝ սառնամանիքների ամիս
Եղևնու թարթիչները
Ծածկվել են քնքուշ սառույցով,
Ես հիշեցի Ձյունե
Թագուհու մասին հեքիաթը
Եվ ցավը խոցեց սիրտս:
Գետն է հազիվհազ շնչում
Քնի մեջ խոր ձմռան:
Հիմա նաև սառույց է
Մեր երկուսի ձեռքերում:
Մենք՝ երկուսս …ճերմակ:
Աղբյուր՝ http://japanpoetry.ru/calendar
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ճապոնական մշակույթ
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ճապոնական պոեզիա (թանկա-օրացույց) | Երաժշտություն