Մացուո Բասյո, թանկաներ

tankaner

Ծաղիկները չորացան.

Սերմերը թափվում են

Ինչպես արցունքներ:

Դու մոմ վառեցիր.

Կարծես կայծակ հայտնվեց

Քո ձեռքերում:

Ուռենին խոնարհվել է ու քնել,

Ինձ թվաց՝ ճյուղին նստած սոխակը

Հոգին է նրա…

Անձրևից կռացած՝

Կրկին գլուխը վեր պարզեց

Քրիզանթեմը ծաղկած:

Ինձ թվում է՝

Դժոխքը նման է

Ուշ աշնան մթնշաղին…

Ամպերը ընկերներ լինեն կարծես.

Թռչունները հրաժեշտ են տալիս

Երկնքին:

Գիշեր ու լիալուսին,

Լեռան ստորոտում մեգ ու մշուշ.

Ամպոտվել է դաշտը…

«Աշուն է գալիս»,-

Շշնջում է սառը քամին

Ննջասենյակի պատուհանին:

Քամի և մշուշ,

Սա է անկողինը:

Որբ են երեխաները դաշտի:

Դաշտային ծաղիկ,

Մայրամուտի շողերի մեջ

Ինձ գերեցիր մի պահ: 

Բալենու ծաղկի ետևում՝

Ինչպես ամպի տակ

Թաքնվել է խոնարհ լուսինը:

Հայացքդ ինձ դարձրո՛ւ,

Չէ՞ որ իմ տխուր աշունն էլ է

Ավարտին մոտենում…

Ի՜նչ արագ է թռչում լուսինը

Անշարժ ճյուղերի վրայով.

Կախ ընկած անձրևի կաթիլներ:

Ծեր լճակ.

Ջրի մեջ գորտ թռավ

Ու լռությունը շաղ եկավ:

Որքա՜ն հիշողություններ

Դու արթնացրիր իմ հոգում

Օ՜, բալենի հին այգու:

Այցելի՛ր ինձ

Իմ մենակություն.

Առաջին տերևը ընկավ…

Պտտվի՛ր  իմ կողմ,

Ես նույնպես թախծում եմ

Այս աշունից խուլ:

Սև ճյուղի վրա

Ագռավն է կռնչում:

Աշնանային երեկո:

Ագահորեն նեկտար է խմում

Թիթեռ-միօրյակը:

Աշնանային քամի:

Պայծառ օր, բայց մեկ էլ

Փոքրիկ ամպիկ, ու

Անձրև է մաղում:

Կարմիր-կարմիր արև է

Ամայության մեջ, բայց սառն է

Փչում աշնան անգութ քամին:

Աշուն է արդեն,

Ահա և թիթեռը ցող է

Խմում քրիզանթեմից:

Այսպիսին է աշունը,

Ինչպե՞ս են թռչուններն ապրում

Ամպերում, բա չե՞ն մրսում…

Թեքվել է բամբուկը ձյունից.

Կարծես աշխարհն է

Շուռ եկել…

Ճյուղից ճյուղ գլորվելով

Լուռ փախչում են կաթիլները:

Գարնանային անձրև…

Մայիսյան անձրևները

Ջրվեժը թաղեցին

Ողողելով ջրով…

Ամեն տարի միևնույն բանն է.

Կապիկն ամբոխին զարմացնում է

Դիմակով իր կապկային…

Միգուցե դո՞ւ էլ ես նրանցից,

Ով չի քնում, հարբում է ծաղիկներից,

Մինչդեռ մկներ են ձեռնահարկում…

Մարգագետինն ազատ

Լցված է արտույտի երգով:

Լարում չկա, մտահոգություն՝ նույնպես…

Լայնարձակ դաշտերում

Կապվածություն չկա:

Արտույտն է երգում…

Ձմեռային առաջին անձրև.

Փոքրիկ կապիկն անգամ

Դեմ չէ անձրևանոց հանգնելուն…

Օջախի մոտ

Երգում է անձնվիրաբար

Ծղրիդը ծանոթ…

Թափվում են տերևները,

Ամբողջ աշխարհը միագույն է:

Միայն քամին է սուլում…

Բալենիները ծաղկել են:

Այսօր մի բացվեք

Երգեր տետրերի:

Ուրախություն և շրջան:

Լեռան լանջի բալենիները

Ձեզ չե՞ ն հրավիրել:

Ինչ նուրբ են նորելուկ տերևները

Անգամ այստեղ՝ մոռացված տան

Մոլախոտերի վրա…

Գարնանային առավոտ.

Ամեն մի անանուն բլրի վրա

Թափանցիկ մշուշ է նստել:

Հրդեհից հետո կառուցված խրճիթիս.

Միայն ես չեմ փոխվել.

Ինչպես այս կաղնին հին

Լսում եմ՝ ինչպես է կարկուտը զարկում:

Անտառի ժապավենը

Խոնարհված սարերի

Սուրը լինի կարծես:  

Հասա՞ր  ամենին:

Լեռան գագաթին գլխարկդ

Հանիր ու պառկիր:

Երկար ճանապարհ անցա

Այն հեռավոր ամպի հետ,

Նստեմ հանգստանալու:

Սև ճյուղի վրա

Ագռավն է կռնչում:

Աշնանային երեկո:

Նոր տարի, իսկ ինձ միայն

Աշնանային տխրությունն է

Պարուրել:

Ծովի մեջ կնետեմ

Իմ հին գլխարկը:

Կարճատև հանգիստ:

Պառկել և լռում եմ,

Ամրոցի դռները փակ են:

Հաճելի հանգիստ:

Ինչպես է քամին ոռնում.

Կհասկանա ինձ միայն նա,

Ով գիշերել է դաշտում:

Ամենուր ձյունապատ է,

Իսկ սոսիների ճյուղերը

Կանաչ են վառվում:

-Ասա տեսնեմ, սա ո՞վ է

Ամանորյա հանդերձով.

Ինքս ինձ չեմ ճանաչում:

Հյուղակն իմ այնքան մութ է,

Որ լուսնի լույսը

Անդրադառնում է:

Մառախուղ և աշնանային անձրև.

Եթե անգամ անտեսանելի է Ֆուձին,

Ո՜նց է ուրախանում սիրտը նրա:

Լռություն է շուրջբոլորը,

Թափանցում է սիրտը լեռան

Թեթև կանչը ծղրիդների:

Այնպես թեթև-թեթև

Լողում է ամպերի մեջ

Մտածկոտ լուսինը:

Առաջին ձյունը առավոտվա.

Այն հազիվհազ ծածկել է

Տերևները նարգիզի:

Սառցե ծածկոց մեկի համար,

Ձմռան սև գիշեր,

Օ՜, տխրություն…

Աշնանը ուզում է ապրել

Այս թիթեռնիկը.

Երգում է շտապով

Քրիզանթեմի ցողի վրա:

► Դեղին տերևն է լողում.

Տեսնես ո՞ր մի ափով,

Ծղրի՛դ, գուցե դու զարթնե՞ս:

Աղբյուրը՝  japanpoetry.ru/brand/43sohey.ru/html/base/00005.htmlib.ru/JAPAN/BASE/base.txt

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ճապոնական մշակույթ» կայքէջին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Մացուո Բասյո, թանկաներ»

  1. Уведомление: Տեսա, լսեցի և ապրեցի | Մերի Երանոսյան

  2. Уведомление: ՙՙՙ«Մացուո Բասյո, թանկաներ» | Հուրի Իսկանյան

  3. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մացուո Բասյո, թանկաներ | Երաժշտություն

  5. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Եվ թախիծը դառնում է լուսավոր․․․ – Սոնա Բեզիրգանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s