Ֆոստեր «Կյանքը ոչ մեկի «կողմը» չէ»

papaver

Ամբողջ աշխարհում նորությունների լրահոսն ամեն օր տեղեկացնում է, թե ինչպես են մարդիկ սպանում մարդկանց: Մի «կողմի» մարդիկ սպանում են մեկ այլ «կողմի» մարդկանց: Յուրաքանչյուր «կողմ» պնդում է, որ ինքն է ճիշտ: Յուրաքանչյուր «կողմ» գտնվելով հին ցավի մեջ՝ չի ուզում զիջել առաջինին, ու բերում է նոր պատճառաբանություններ, թե ինչու ինքը չի կարող և չի զիջելու:

Ողբերգական պատմություն՝  հին ինչպես աշխարհը:

Ե՞րբ կարթնանանք ակնհայտ փաստի գիտակցումից, որ մենք բոլորս ծպտյալ Գիտակցություններ ենք: Ե՞րբ կհասկանանք, որ մեր անձնական պատմությունից, մեր կրոնից, մեր ժողովրդից, մեր համոզմունքներից, մեր մաշկի գույնից, մեր ծանր անցյալից և անորոշ ապագայից անդին՝ մենք բոլորս Միասնական կյանքի արտահայտություններն ենք:

Ըստ էության, չկա իսրայելցի կամ պաղեստինցի, հրեա կամ քրիստոնյա, մահմեդական կամ բուդդայական, աթեիստ կամ ագնոստիկ, հանրապետական կամ դեմոկրատ, գուրու կամ աշակերտ: Այս կերպարները երբեք չեն կարող ճշգրիտ պատկերացում տալ մեր մասին: Առեղծված է, բայց փաստ. այն, ինչ իրականում մենք կանք հիմնարար (фундаментальном) մակարդակում, ենթակա չէ տարանջատման, բաժանված չէ առանձին մասերի, երբեք չի առանձնանում այնպես, ինչպես անծայրածիր օվկիանոսում ալիքները երբեք չեն կարող առանձնանալ:

Գիտակցությունը չունի կրոն և  ազգություն: Այն առաջանում է պաղեստինցիների և իսրայելցիների, իրաքցիների և ամերիկացիների, մահմեդականների և քրիստոնյաների, բուդդայականների և աթերիստների մեջ, լույսի և խավարի, յան-ի և ին-ի պատրանքների հարափոփոխ աշխարհում:

Մենք պիտի գիտակցենք՝ երբ ցավ ենք պատճառում ուրիշին, մենք խոցում ենք հարազատ եղբայրներին և քույրերին: Խոցում ենք մեր ազգակիցներին, ինքներս մեզ: Մենք ուղղակի պայքարում ենք մեր դեմքի արտացոլանքի դեմ: Մենք սպանում ենք միայն նրանց, ում սիրում ենք՝  հին ժամանակներից եկող մեր հին ծանոթներին:

Արտաքին պատերազմը երբեք չի բերում ներքին խաղաղության: Էլի որքա՞ն արյունահեղություն է լինելու, և որքա՞ն՝ ցավ: Էլի ինչքա՞ն տղամարդիկ, կանայք և երեխաներ պիտի անհետանան անվերջության մեջ՝  մինչ մենք կարթնանանք:

Այս արյունահոսող երեխան իմ սեփական զավակն է: Կյանքի տուրևառությունը ոչ մեկի «կողմը» չէ. չի ընդունում ոչ-ոքի հաշիվ:

Աղբյուրը՝  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s