Պայմանագիր՝ Ինքս Ինձ հետ

18Ես՝  ներքոստորագրյալս, ով ունի սթափ միտք և լավ հիշողություն, այսօրվանից պատասխանատվություն եմ վերցնում այն ամենի համար, ինչը կյանքիս ընթացքում կատարվելու է ինձ հետ:

Ես մարդ եմ, ով սիրում է ապրել: Այդ պատճառով ես ձգտելու եմ ոչ թե պարզապես գոյատևել, այլ ապրել արժանապատվորեն՝ լիովին օգտվելով կյանքի բոլոր բարիքներից:

Սակայն ես գիտակցում եմ, որ ոչ մի բան չեմ ստանա հենց այնպես, միայն նրա համար, որ ես ուզում եմ դա: Այդ իսկ պատճառով ես կձգտեմ իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտում լինել հաջողակ:

Ինչպես ողջամիտ մարդ, ես հասկանում եմ, որ գոյություն ունի Պատճառի և Հետևանքի Օրենք, համաձայն որի, ցանկացած երևույթ պատճառահետևանքային կապի ծնունդ է: Եվ, եթե պատճառը տեսանելի կամ ակնհայտ չէ, չի նշանակում, որ այն չկա:

Այն, ինչին հասել եմ և իմ կյանքում ինչ որ հիմա ես ունեմ, նույնպես ունի պատճառ: Եվ պատճառն այդ՝  իմ ընտրությունն է:

Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ես ընտրություն եմ կատարում. մեծ կամ փոքր, կարևոր կամ ոչ այնքան, հաճելի կամ տհաճ, գիտակցաբար կամ անգիտակցաբար:

Նույնիսկ ընտրություն չանելու որոշումն է ընտրություն:

Այս ամբողջ ընտրությունների շարանը ինձ մոտեցնում է հաջողության կամ հեռացնում է նրանից:

Ես հասկանում եմ՝ ինչպես էլ որ ես ընտրում եմ` գիտակցաբար կամ անգիտակցաբար, հանգամանքների ճնշման տակ կամ ոչ, միևնույնն է, ես կատարում եմ այդ ընտրությունը, որովհետև ես այդպես եմ ուզում և կարծում եմ, որ այդպես ավելի ձեռնտու է ինձ, նշանակում է՝  միայն ես եմ պատասխանատու իմ կյանքում տեղի ունեցածի համար:

Ընտրությունը, որ ես կայացրել եմ երեկոյան, արդյունք կտա այսօր: Ընտրությունը, որ ես կայացրել եմ այսօր, արդյունք է տալու վաղը:

Հենց այդ պատճառով այսօրվանից սկսած ես ընտրություն եմ անելու գիտակցաբար: Ես պարտավորվում եմ ընդունել որոշումներ, որոնք ինձ կմոտեցնեն հաջողության, ոչ թե այն կօտարեն ինձանից:

Այսօրվանից սկսած ես եմ կատարելու իմ ընտրությունը ու թույլ չեմ տալու որևէ մեկին իմ փոխարեն դա անել: Չէ՞ որ  ես գիտակցում եմ, որ իմ փոխարեն ընտրություն անելն էլ է  իմ ընտրությունը:

Այսօրվանից սկսած ես պատասխանատվություն եմ ստանձնում իմ  կյանքում կատարվածի համար: Ես պարտավորվում եմ պատասխանատվությունը չգցել ուրիշ մարդկանց, պետության, օրենքների, հանգամանքների, ճակատագրի վրա, որովհետև դա անարդյունավետ է և ինձ չի մղում հաջողության:

Այսօրվանից սկսած ես որոշել եմ կյանքը ապրել ուրախությամբ և հաճույքով: Որովհետև ես գիտակցում եմ՝ լինել տխուր, թշվառ և ձախողակ, նույնպես իմ ընտրությունն է, իսկ դա ես չեմ ուզում:

Այսօրվանից սկսած ես որոշել եմ մարդկանց պատմել Պատասխանատվության Սկզբունքի մասին: Որովհետև գիտակցում եմ՝ ինչքան շատ մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց կյանքի համար, այնքան ավելի ներդաշնակ միջավայրում ես կապրեմ, իսկ դա ինձ շատ կօգնի հաջողության հասնել:

Աղբյուրը՝  Айнур Сафин

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий