Օշո «Ինքդ քեզ հետ լինելու պատասխանատվություն»

oshoՍիրո հիմնական խնդիրը նախ և առաջ հասուն դառնալն է: Երբ դու գտնում ես հասուն մեկին, ոչ հասուն մարդիկ այլևս քեզ չեն ձգում: Դա տեղի է ունենում հետևյալ տրամաբանությամբ:

Եթե դու քսանհինգ տարեկան ես, դու չես սիրահարվի երկու ամսական բալիկի: Ճիշտ նույն կերպ, եթե դու հոգեբանորեն, հոգևոր մակարդակում հասուն մարդ ես, դու չես սիրահարվի երեխայի: Այդպես չի կարող լինել, դա անհեթեթ մի բան է:

Հասուն մարդը բավարար չափով որակներ ունի մենակ մնալու համար: Եվ, եթե հասուն մարդը սեր է տալիս, դա անում է առանց որևէ գաղտնիության, նա ուղղակի տալիս է:

Երբ հասուն մարդը սեր է տալիս, նա երախտապարտ է լինում, որ դու այն ընդունում ես, ոչ թե հակառակը:  Նա չի սպասում, որ դու դրա համար շնորհակալություն հայտնես, ո՛չ, ամենևին էլ ո՛չ, նրան նույնիսկ հարկավոր չէ քո երախտագիտությունը: Նա շնորհակալ է քեզնից այն բանի համար, որ դու ընդունել ես այդ սերը:

Երբ երկու հասուն մարդիկ սիրում են իրար, տեղի է ունենում կյանքի ամենամեծ առեղծվածներից և ամենագեղեցիկ երևույթներից մեկը. նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց մենակ:

Նրանք այնքան են միասին, որ գրեթե դառնում են մեկ ամբողջություն, բայց միասնությունն այդ, ըստ էության, ոչ միայն չի ոչնչացնում նրանց անհատական հատկանիշները, այլև ավելացնում է՝ նրանց դարձնելով էլ ավելի անհատական:

Երկու հասուն մարդկանց սերը օգնում է էլ ավելի ազատ լինել: Չկա որևէ քաղաքականություն, որևէ  դիվանագիտություն, մեկը մյուսին ենթարկեցնելու որևէ փորձ: Ինչպե՞ս կարող ես փորձել հպատակեցնել մեկին, ում դու սիրում ես: Միայն մտածիր այս մասին. ենթարկվելը կապ ունի ատելության, զայրույթի, թշնամանքի հետ: Ինչպե՞ս կարելի է նույնիսկ մտածել այդ մասին: Քեզ ենթարկեցնել մեկին, ում դու սիրո՞ւմ ես:

Դու այդ մարդուն կուզեիր տեսնել միանգամայն ազատ, անկախ, դու կուզեիր, որ նա լիներ ընդգծված անհատականություն: Հենց սրա համար եմ ես հասուն սերն անվանում մեծ առեղծված. նրանք միասին են այնքան, որ գրեթե միաձուլվում են միմյանց, բայց և այդ միասնության մեջ մնում են առանձին-առանձին:

Նրանց անհատականությունները ոչ միայն չեն խառնվում, այլև հակառակը՝  որպես անհատներ նրանք ուժեղանում են: Սիրո դեպքում հասուն մարդիկ միմյանց օգնում են ազատ լինել:

Ошо: Зрелость. Ответственность быть самим собой

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Ինչպես նաև՝   «Օշո Ռաջնիշ» էլեկտրոնային գրքույկին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s