Մաքրեցեք, դեն նետեցեք հին խմորը

amanor_1

«Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք, առանց թթխմորի:

Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով»։

Միշտ չեմ հասկացել ու շարունակաբար չեմ հասկանում Ամանոր տոնելու այս կերպը:

Ու, պատահական չէ, որ ամեն տարի այս օրերին սրվում է տխրության ու միայնության զգացումը: Ամեն տարի այս օրերին նայում եմ խելակորույս առևտուր անողներին, բեռնված սեղաններին ու ակամայից հիշում Վարպետին.

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ…

Մենք այնքան ենք մեր նախնյաց ծիսական ամանորից հեռացել, որ մնացել է միայն բովանդակազուրկ ձևը նյութի տեսքով, տվյալ դեպքում ՝ ուտելիքի, որն այս օրերին դառնում է կուռք:

Տոնը տոն է իր ծիսականությամբ, իմաստով, ոգեղենությամբ, սրտից բխող ուրախությամբ, այլ ոչ թե կերուխումով, մարդու սիրտն ու հոգին աղքատացնող, իբր ուրախ «հումորային» հաղորդումներով:

Էժան-էժան, էսքան էժա՞ն…

Բա ասում ենք՝ քրիստոնյա՞ ենք…հոգու սովի մեջ ապրող քրիստոնյա՞, էդ դեպքում ես չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչ ասել է քրիստոնյա:

Հոգու սովի մեջ ենք, այդ պատճառով էլ անհաղորդ ենք մնում տոնին, նրա բերած ուրախությանն ու բերկրանքին:

Վա՜յ մեզ, եթե պիտի ուտելիքն ու խմիչքը մեզ ուրախություն բերի:

Որախությունը գալիս է ոչ թե ուտելիքի, առավել ևս՝ խմիչքի առատությունից, այն գալիս է, երբ հասկանում է, որ մենք ուզում ենք և պատրաստ ենք տոնն այդ ունենալ մեր ներսում:

Երկրային ուրախությունն առ ոչինչ է հոգևոր ուրախության հետ համեմատ: Սեփական փորձից եմ ասում: Ու, եթե հոգևոր սնունդ չկա, չի կարող լինել և հոգևոր տոն:

Դե՛, չի կարող լինել:

Մենք մեզ, մեր բնույթին դեմ ենք գնում ու հետն էլ զարմանո՞ւմ, որ օրեցօր մեր երկրում պակասում է բարին ու լուսավորը, Նոր տարին էլ, թարսի պես, մեզ երջանիկ չի դարձնում:

Իսկ ինչո՞ւ պիտի դարձնի որ…

Լա՛վ ենք անում, որ ինքնամոռաց մաքրում ենք մեր տները: Մաքրությունը, իհարկե, լավ բան է: Իսկ մեզանից քանի՞սն է այս օրերին փորձել մաքրել իր մոլորակը, ասել է թե՝  սիրտն ու հոգին: Մեզանից քանի՞սն է, եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե մտովի ներողություն հայցել այն մարդկանցից, ում ինքը տարվա ընթացքում կամա, թե ակամա վիրավորել է, նեղացրել է, էլ չեմ ասում՝ սիրտն է կոտրել…

Հա՞րց տվել ենք ինքներս մեզ՝ իսկ մենք անցնող տարի աստվածահաճո, ասել է թե՝ մարդավայել կերպո՞վ ենք ապրել, կարողացե՞լ ենք մի պստլիկ լույս ավելացնել մեր և կողքիննների սրտերում, անկախ ամեն ինչից՝ կարողացե՞լ ենք ներել ու շարունակել սիրել ինքներս մեզ ու մեր կողքիններին:

Իսկ, եթե ինչ-ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ ենք ունեցել, կարողացե՞լ ենք, ուժ ունեցե՞լ ենք քթներս վեր չցցելու: Ինչո՞ւ պիտի մեծամտանամ: Ի՞նչ ունեմ, որ ստացած չլինեմ և, եթե ստացել եմ, ինչո՞ւ պիտի պարծենամ չստացողի պես։ Ասել է թե՝ ձրի ստացել եմ, ձրի էլ տալիս եմ, ո՞րն է խնդիրը:

Տարին ամփոփելը սա չէ՞…

Եթե կարողացել ենք այսպես ապրել, ուրեմն խաղաղություն ու բարեկեցություն կլինի այս մի բուռ, բայց օրհնված հողի վրա՝  Հայաստան կոչվող այս չքնաղ երկրում:

Եթե ոչ՝

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Քանի դեռ չենք հասկացել այս պարզ ճշմարտությունը, ցավոք, մեր երկրից կշարունակեն արտագաղթել, մեր սահմանները խաղաղ չեն լինի, ինքնասպանությունների թիվն էլ չի պակասի…

Ուզո՛ւմ եմ, շա՜տ եմ ուզում, որ գալող տարում մենք՝ հայերս, վերջապես հասկանանք սա:

Հասկանանք ու այս գիշեր՝  ժամը 12.00-ին բարձրացող բաժակների հետ աղոթք բարձրացնենք առ Աստված՝  Տիրոջ օրհնությունը ստանալու համար:

Աստված պահապան բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Ամենայն սիրով՝  Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s