Ծնունդ

papaver18

Ձեզ հետ եղե՞լ են պահեր, երբ դուք մոռանաք ձեր իսկ գոյությունը: Չասեք չէ, ոնց էլ լինի, եղած կլինեն: Անպայման կլինեն: Ուղղակի դուք չեք հիշում կամ մոռացել եք, կամ էլ ուշադրություն չեք դարձրել նման պահերին՝  դրանք համարելով ոչ կարևոր բաներ:

Առավոտ ծեգին, երբ արևը բարձրանում է, իսկ օդի մեջ սառնություն կա…

Դու այնքան ես տարվում այդ տեսարանով, որ հանկարծ…կորցնում ես քեզ: Քեզ այնքան է հրապուրում ելնող արևը, գեղեցիկ առավոտը, թռչունների դայլայլը, որ մի պահ մոռանում ես, որ դու կաս:

Չգիտեմ՝  ինչու, բայց ինձ համառորեն թվում է, որ հենց այդ պահերին է ծնվում գեղեցիկը:

Հենց այդ պահերին ենք ծնվում մենք, ծնվում նորովի, ծնվում հոգեպես…

Պարզ է, որ գեղեցկությունը արևածագից չի առաջանում, քանի որ շատերն են նայում արևին՝  նույնիսկ չնկատելով: Արևը ծնվում է հենց ձեր մեջ, որովհետև դուք այդ պահին այնքան եք տարվում արևածագով, որ մոռանում եք ձեր գոյության փաստը՝  ձեր ներսում ընդունելով նույն այդ արևին: Հասկանո՞ւմ եք…

Դա կարող է լինել  արշալույս, հոգեթով երաժշտություն, ճառագող ժպիտ, վսեմ լեռ,  մայրամուտ, ինքնամոռաց ծիծաղ,  ամե՜ն-ամե՜ն ինչ…

Նման պահեր հանդիպում են բոլորի հետ, որովհետև դա, առավել քան, բնական ու բնությունից ի վերուստ մեզ տրված երևույթ-պարգև է: Բայց չգիտես՝ ինչու մարդիկ խուսափում են կամ ուշադրություն չեն դարձնում դրան:

Ափսոս, շա՜տ ափսոս…

Մինչդեռ հենց դրանք են այն վայրկյանները, որոնք մարդուն հարուստ են դարձնում, պայծառություն են բերում հոգուն, խաղաղություն՝  սրտին, իմաստություն՝  մտքին: Մարդուն կտրում են իրականությունից, երևակայություն ու թևեր տալիս…

Նման պահերին այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես գլխիցս մի բան իջնում է ու ուսերիս վրայից ծանր բեռի նման ընկնում: Ավելորդ մի բան, որը երկար ժամանակ, չգիտես ինչու, պահել եմ: Պահել եմ ամենայն զգուշությամբ ու համբերությամբ, բայց, որը պարզվում է՝ ոչ միայն ավելորդ է եղել, այլև՝  վտանգավոր…

Վտանգավոր, որովհետև չազատվելու դեպքում, դրանք ժամանակի ընթացքում մեծանո՜ւմ-մեծանո՜ւմ, տարածվո՜ւմ-տարածվո՜ւմ են՝ դառնալով հիվանդություն, դժբախտ պատահար կամ վատագույն բնավորություն:

Ժամանակ առ ժամանակ թոթափել է պետք ամե՜ն-ամե՜ն ինչ. հիշողություն, անցյալ, ներկա ու ամենակարևորը՝  ինքդ քեզ:

Մինչև քո վրայից չսրբես-չլվաս ինքդ քեզ, չես միանա Աստծուն, գեղեցկությանը…

Ինքդ քո մեջ տարրալուծվիր ու անհետացիր, որպեսզի ինքդ քո միջից ճառագայթի նման ծնվես ու նորանաս…

Ն.Մ.

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s