Այս տարում
Քո թանկարժեք սրտին թո՛ւյլ տուր, որ լայն բացվի,
Թո՛ղ հիասթափությունը խորտակի այն ամենը,
Ինչը դու երբևէ համարել ես հիմնավոր և իրական,
Թո՛ղ քո պատրանքները արձակվեն կապերից,
Որ կարողանաս բացահայտել զարթոնքը մտքի,
Թո՛ղ սիրտդ դառնա քեզ համար հեղինակություն,
Իսկ գաղտնիքը՝ ամենահուսալի ուղեցույցը:
Թո՛ղ փոփոխությունները միշտ հիշեցնեն քեզ
Քո անփոփոխ բնույթի մասին:
Պատրաստակամորեն ընդունի՛ր անհայտը,
Ոչ ոք քեզ չի աջակցի, բացի Սիրելիից:
Համակերպվի՛ր վերջապես,
Եղի՛ր ազատ և ապրի՛ր ակնածանքով
Այս տարում:
Աղբյուր՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին