Ես խնդրեցի Աստծուն…

dzmer

Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն, և Աստ­ված ասաց ինձ.

– Ո՜չ, նա դառնալու է քո լավագույն ընկերը:

Ես խնդրեցի Աստծուն պարգևել ինձ համ­բերու­թ­յուն, և Աստ­ված ասաց ինձ.

– Ո՜չ, համբերությունը փորձությունների արդյունք է: Այն պարգև չէ, այն սովորում են:

Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ երջանկություն, և Աստ­ված ասաց ինձ.

– Ո՜չ, Ես տալիս եմ օրհնություններ, իսկ երջանիկ կլի­­նես, թե՝ ոչ, քեզնից է կախված:

Ես խնդրեցի Աստծուն հեռու պահել ինձ և մտերիմ­նե­րիս ցավից, և Աստված ասաց ինձ.

– Ո՜չ, մենք տանջվում ենք և հաղթում ցավի հետ միասին:

Ես խնդրեցի Աստծուց հոգևոր աճ, և Աստված ասաց ինձ.

– Ո՜չ, հոգին պետք է աճի ինքնուրույն, իսկ Ես քեզ կօգ­նեմ ու կուղղորդեմ:

Ես խնդրեցի ուժ, և Տերը ինձ տվեց փորձություն, որպեսզի զորացնի ինձ:

Ես խնդրեցի իմաստություն, և Տերը ուղարկեց ինձ խնդիր­ներ, որոնց վրա պետք էր մտածել տրա­մա­բանորեն:

Ես խնդրեցի համար­ձա­կութ­յուն, և Տերը ինձ տվեց վտանգ­ներ:

Ես խնդրեցի սեր, և Տերն ուղարկեց իմ կարիքն ունե­ցող­ների:

Ես խնդրեցի բա­րիք, Նա տվեց ինձ հնա­րա­վո­րութ­յուն­ներ:

Ես խնդրե­ցի Աստծուն սիրել մարդկանց, ինչպես Ինքը, և Աստված ասաց.

– Սիրո՛վ, վերջապես դու հասկացար՝ ինչ էր պետք խնդրել:

Ես չստացա ոչ մի բան այն ամենից, ինչ խնդրել էի, բայց ես ստացա այն ամենը, ինչ ինձ պետք էր:

Աղբյուրը՝  vernatunchurch.am

Սկզբնաղբյուր՝  «Սերմնացան» ամսագիր, 2014, N6

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s