Մի դպրոցի տնօրեն այս նամակն ուղարկում էր բոլոր նրանց, ում ընդունում էր աշխատանքի:
Հարգելի ուսուցիչ
Ես համակենտրոնացման ճամբարում եղած մարդ եմ: Այն, ինչ հիմա կասեմ՝ այլևս չպիտի տեսնի և ոչ մեկը:
- ինչպես են գիտական կոչում ունեցող ինժեներները կառուցում գազախցիկներ
- ինչպես են բարձր որակավորում ստացած բժիշկները թունավորում երեխաների
- ինչպես են վերապատրաստում անցած բուժքույրերը սպանում մանուկների
- ինչպես են բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտները կրակում և այրում կանանց, երեխաների
Այդ պատճառով ես չեմ վստահում կրթությանը:
Ես ձեզ խնդրում եմ աշակերտերին օգնեք, որպեսզի Մարդ դառնան:
Ձեր ջանքերը երբեք չպետք է ծնեն գիտնական հրեշներ, վարժեցրած հոգեկան հիվանդներ, կրթված էյխմաններ:
Ընթերցանությունը, նամակը, թվաբանությունը կարևոր են այն ժամանակ միայն, երբ մեր երեխաներին օգնում են դառնալ էլ ավելի Մարդկային:
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Աղբյուր՝ somuchnews.ru
Սկզբնաղբյուր՝ «Psychology»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
1961թ. դեկտեմբերի 15-ին իսրայելական դատարանը մահվան դատապարտեց 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործներից մեկին` «Մոսսադի» կողմից Արգենտինայում ձերբակալված և Իսրայել տեղափոխված Ադոլֆ Էյխմանին: Ադոլֆ Էյխմանը հանդիսանում էր հրեա ժողովրդի անմիջական դահիճներից մեկը: Նա իր ուրույն դերը ունեցավ այսպես կոչված «Հրեական հարցի» վերջնական լուծման մեջ: Էյխմանը ղեկավարում էր գեստապոյի 4 d4 բաժինը, որը անմիջական պատասխանատվություն էր կրում «Հրեական հարցի» լուծման համար: Հենց Էյխմաններ կանոնակարգում հրեաներով լեցուն գնացքների շարժը դեպի մահվան համակենտրոնացման ճամբարներ Օսվենցիմ, Տրեբլինկա, Մայդանեկ և այլուր:
Լուսանկարը և տեղեկությունը` Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից
Հետաքրքիր կայք է:
НравитсяНравится
Շնորհակալություն, Հովհաննես:
НравитсяНравится