Ֆոստեր «Դու ստեղծվել ես տիեզերական փոշուց»

foster

Բոլոր զգացմունքները քո երեխաներն են (իսկ դու ստեղծվել ես տիեզերական փոշուց):

Զգա՛ քո զգացմունքները, բայց անձնատուր մի՛ լինիր նրանց:

Նրանք անզուսպ երեխաներ են, ովքեր կարոտում են իրենց զգայուն հորը:

Մի՛ մերժիր, բայց և՝  մի՛ կառչիր նրանց:

Մի՛ ներգործիր նրանց վրա:

Նրանք, որպես անձրև, կթափվեն ու կփշրվեն:

Նրանք, որպես ամպրոպ, կպայթեն՝ վերադառնալով դեպի լռություն:

Նրանք, ինչպես օվկիանի ալիքներ, կալեկոծվեն ու կհանդարտվեն:

Զգացմունքներին տո՛ւր տարածություն: Շնչի՛ր նրանց միջով:

Թող նրանք դողան ու այրվեն:

Նրանք, մեկ է, անցնելու են շուտով:

Վստահի՛ր նրանց: Մի բան, որ երբեմն դու չես կարողանում անել:

Զգա՛ ոտքերդ հողի վրա:

Զգա՛ որովայնիդ շարժումը՝ վերևից ներքև:

Գիտցի՛ր՝ քո տունն այստեղ է, այս ներկայության մեջ:

Գիտցի՛ր՝ քո ներսում մի ինչ-որ աներևակայելի բան է ապրում:

Թող քո երեխաները՝ զգացմունքները խաղան,

Բայց թույլ մի՛ տուր, որ նրանք քեզ ղեկավարեն:

Ուշադի՛ր եղիր:

Թող նրանք պարե՛ն, բայց չկորչե՛ն:

Թող նրանք լինե՛ն, բայց իմացի՛ր՝ ով ես դու:

Զգացմունքները, այո՛, կարող են լինել ուժեղ,

Բայց քո մեծագույն ուժը

Անվախ լինելու մեջ է:

Իսկ դու քաջ ես,

Եվ կարևոր չէ, թե նրանք ինչ կասեն քո՝

Տիեզերական փոշուց ստեղծվածի մասին:

Աղբյուր՝  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s