Օշո «Սիրեք և դուք կլինեք սիրելի»

ergir

Սերը չպետք է լինի պահանջատեր, հակառակ դեպքում այն կկորցնի թևերն ու այլևս չի կարողանա թռչել: Այն արմատներ կտարածի հողի մակերեսին ու կվերածվի տենչանքի՝ բերելով միայն դժբախտություններ ու տառապանք:

Սերը չպետք է պայմաններ թելադրի: Սիրահարը չպետք է սիրուց սպասի ոչինչ՝  սիրուց բացի, առանց որևէ սպասելիքի, առանց որևէ արդյունքի:

Եթե սիրո մեջ կա որևէ այլ դրդապատճառ, բացի սիրուց, ապա այն չի կարող երկինք դառալ: Այն կսահմանափակվի. շարժառիթը կդառնա սիրո սահմանում ու սահման:

Ոչնչով չպայմանավորված սերը անսահման է, այն բացահայտ հրճվանք է, լիություն, սրտի համուհոտ:

Ու, եթե արդյունքի հասնելու որևէ ցանկություն չկա, ամենևին չի նշանակում, որ արդյունք չի լինելու: Այն կլինի հազարապատիկ ավելին, որովհետև այն, ինչ մենք տալիս ենք աշխարհին, կրկին վերադառնում է մեզ:

Աշխարհը նման է լեռներում հնչած արձագանքի. եթե մենք շպրտում ենք զայրույթ, որպես պատասխան ստանում ենք զայրույթ: Եթե տալիս ենք սեր՝ մեզ վերադառնում է սեր:

Այս ամենն այնքան բնական երևույթ է, որ դրա մասին մտածել անգամ չարժե: Ուղղակի պետք է վստահել, մնացածը կլինի ինքն իրեն:

Սա օրենք է. ինչ ցանես, այն կքաղես: Մեզ վերադառնում է այն, ինչ մենք տվել ենք:

Կարիք չկա սրա մասին մտորելու, ամեն ինչ կատարվում է ավտոմատ կերպով՝ ինքնաբերաբար:

Ատե՛ք և դուք կլինե՛ք ատելի:

Սիրե՛ք և դուք կլինե՛ք սիրելի:

Աղբյուր՝  Ошо, Мир как эхо в горах

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Օշո «Սիրեք և դուք կլինեք սիրելի»»

  1. Նունե Մովսիսյան:

    Ինձնից մի բան էլ ավել ու նույնքան սիրելի լուսավորիչ Արամազդ, շնորհակալություն: Ջա՛ն:

  2. Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s