Դու պիտի հասկանաս՝ ուրախությունը, ինչպես որդին, նպատակ չէ և ոչ էլ անգամ տխրությանը հակակշիռ զգացմունք:
Ուրախությունը հիասթափությունը տեղավորելու պատրաստակամություն է, շնչելն է նրա միջով և քո մեծ սրտում նրան տեղ տալը:
Ուրախությունը շտեմարան է, ուր ոչինչ չի պահվում: Ուրախությունը բնօրինակ մի զգացմունք է, որն ի սկզբանե նշանակում է Տիեզերքի մի մասնիկ լինել՝ կենդանի և անխորտակելի:
Ուրախությունն անփոփոխ, անսասան մի բան է, այն քեզ ավելի մոտ է, քան օդի քո հաջորդ արտաբերումը:
Ուրախությունը չի կարող գողացվել, այն չի կարող ձեռք բերվել:
Ուրախությունն իր սրտում է հավաքում քո բոլոր տխրությունները, հիասթափությունները, վախերը և աշխարհի երազանքները:
Ուրախությունը քեզ հետ է եղել, երբ դու արել ես քո առաջին քայլը, ընկել ես, լաց ես եղել, կրկին կանգնել ես՝ պատրաստ առաջ գնալու:
Ուրախությունը նման է երկնքի:
Ուրախությունը հակադրություն չէ:
Ուրախությունը դու ես՝ քո մենակության մերկությամբ ու գեղեցկությամբ:
Մի՛ փնտրիր ուրախություն:
Պարզապես հիշի՛ր՝
Դու կենդանի ես:
Աղբյուր՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին