Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը` Ամենամատյան»

12494749_1139986622691772_3446249040086441693_nՆա, ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել:

Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը:

Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար հագուստ չդարձավ, այլ մեջքապնդող գոտի: Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհային քաղաքակրթությանը՝ Զվարթնոցի տեսքով ու Նարեկացու հոգով. Շիրակացու անզեն և Համբարձումյանի զինավառ աչքերով. Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին. Թորոս Ռոսլինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը: Սայաթ-Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում. Անիով, որ պիտի վերածվեր Երևանի:

Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճառյան, Օրբելիներ ու Ալիխանյաններ:

Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը՝ ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն, որովհետև հին եբրայեցոց «Սուրբ Գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր` գիտության և արվեստի բազում բնագավառների:

Աղբյուր՝  crossnews.am

Լուսանկարը՝  Արմինե Թոփչյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Պարույր Սևակ, բանաստեղծություններ

Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը` Ամենամատյան»»

  1. Уведомление: «Աստվածաշնչյան ընթերցումներ» նախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Կարդում ենք Կտակարան քահանայի հետ» նախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    «Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

    1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
    2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
    3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
    4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

  4. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s