Վահան Տերյան (Նիկողայոս Մառի հուշերը)

Teryan

«Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» գրքից

Տերյանին բնավ օտար չէր գիտական հարցասիրությունը կովկասյան շրջանակում: Նրան հատուկ էր գիտական որոնումների նուրբ ըմբռնումը, նա փաստական բավականաչափ պատրաստականություն ուներ հայ-վրացական ֆիլոլոգիայից՝ գիտական այդ շրջանակում աշխատելու և խորանալու համար: Նրան՝ քերթողին, բնականաբար, հետաքրքրում էին պատմագրականագիտական թեմաները և սրանց հետ կապված՝ լեզվի և ոճի խնդիրները: Տերյանը հաղորդակից էր հումանիտար կովկասագիտության պետերբուրգյան դպրոցին: Ճիշտ է, նա սիստեմատիկ կերպով չէր ունկնդրում այն բոլոր առարկաները, որ մտնում էին հայ-վրացական բաժնի դասավանդման ծրագրի մեջ, բայց ուսումնական ճյուղերից մի քանիսը գրավում էին նրա միտքը, և այն վարակումը, որ նա ստանում էր լսարանում դասախոսությունների ժամանակ, չէր անցնում նրա համար որպես անհետ չքացող մի ապրում: Լուրջ ոգևորությունը և բարձր գնահատումը այնքան հափշտակում էին նրան, որ դառնում էր բծախնդրության չափ բարեխիղճ մշակ ու համառությամբ կատարում էր սկզբնական գիտելիքների յուրացման տաղտկալի սև աշխատանքը: Այդօրինակ թափը, շնորհիվ բնատուր ձիրքերի, հնարավորություն էր տալիս նրան անթերի ձեռք բերել այն ամենը, ինչ բաց էր թողել թերի պարապմունքների հետևանքով, մինչդեռ ուրիշները նույն գիտելիքը կարողանում էին յուրացնել միմիայն երկարատև մեղվաջան աշխատանքով:
Տերյանը երբ սկսեց ինձ ունկնդրել, սկսնակ ուսանող չէր, այլ վետերան, որ ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը և Լազարյան ճեմարանի սան էր: Նա ակնհայտ հետաքրքրությամբ ձեռք զարկեց վրացերենի ուսումնասիրությանը: Վրաց լեզվի քերականության հիմունքների անթերի ըմբռնման ցայտուն, ուսուցչիս հուսադրող ապացույցներ տալուց հետո շուտով, սակայն, սկսեց ընդհատումներով հաճախել դասախոսություններին: Քրոնիկապես հիվանդ վիճակը նպաստեց ընդհատումների սովորական դառնալուն: Վերջապես, Տերյանը երկար ժամանակ դադարեց համալսարան հաճախելուց:
Դա ամառային արձակուրդի նախօրյակին էր: Արևելյան ֆակուլտետում տեղի էին ունենում քննություններ: Վրացերենի քննությանը անսպասելի և խիզախ հայտնվեց Տերյանը, որի երևան գալը շփոթեցրեց ինձ առավել այն պատճառով, որ նա իրավունք ուներ էլի մի տարի հետաձգելու այդ քննությունը: Եվ սակայն եկավ և պահանջեց ստուգել իր գիտությունը, մի բան, որ, աչքի առաջ ունենալով ընդհատ պարապմունքները, նախագուշակում էր կատարյալ անհաջողություն: Այդպես էր ինձ թվում: Քննությունը, որին սպասածիս հակառակ, քննվողը հանդես եկավ որպես փայլուն հաղթանակող, վերածվեց երկարատև մի զրույցի, որից ես հանգեցի այն համոզման, որ գործ ունեմ գիտական ստեղծագործող աշխատավոր դառնալու կատարելապես ընդունակ սքանչելի մի նյութի հետ:
-Պրոֆեսոր,-ասաց ինձ Տերյանը զրույցի վերջում,-այս քննության ես եկա, որպեսզի ինքս համոզվեմ՝ առաջադիմե՞լ եմ արդյոք, թերևս Ձեզ էլ ապացուցեմ, որ եկել եմ Պետերբուրգ իրոք սովորելու համար:

Աղբյուր՝ Ֆիմինե ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝ «Տերյան» կայքէջին

 

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s