Նա սիրտ էր համակ և զգացմունք

Vahan Teryan

Նվարդ Թումանյանի հուշերից

Վահան Տերյանին առաջին անգամ ես պատահել եմ գարնանը՝ պայծառ ու վառ մայիսին, ու հիշողությանս մեջ էլ նա մնացել է որպես պայծառ ու վառ մի հուշ: Նա իր խառնվածքով գերազանցորեն բանաստեղծ էր, իր էությամբ՝ մի աջող լիրիկ բանաստեղծություն:
Նրա հոգին նուրբ էր ու քնքուշ, իր Գանձայի ծաղիկների նման նրբին ու զգայուն: Սիրտը՝ ջերմ ու հուր, իր երկրի սարերի նման՝ կրակ ու հրաբուխ, բայց միշտ մի թախծոտ տխրությամբ համակված, ինչպես իր հայրենի սարերը մշուշապատ: Նա սի՛րտ էր համակ և զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող, թերևս դրա համար էլ նա սիրտը միշտ ցավով էր ու ցավակիր: Նա երազող էր՝ գերի «ոսկեշողի», «ոսկեհուր» օրերի, հայացքը միշտ հեռուն՝ Գալիքի ոսկե արշալույսի սպասումով լի: Նա անկեղծ էր ու ազատ իր զրույցներում, իր վերաբերմունքով: «Կարծեմ՝ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում ես կամ ձեռք ես տալիս նրանց: Հոգին ավելի, քան այդ ծաղիկները, վախենում են կեղծիքից ու բռնությունից» (այսպես էր գրում նա նամակներից մեկում): Նրա հոգին այդ տեսակ հոգիներից էր և զրույցների ժամանակ միշտ անկեղծ էր ու բաց, ազատ, հարազատ: Նա ներքին ապրումի, ներքին աշխարհի մարդ էր, սիրում էր մոտը, ինտիմը և իր մոտ ու հարազատ շրջանումն էր, որ բացվում էր Տերյանը:
Անտարբեր չէր դեպի աստղերը: Միստիցիզմը Տերյանի խառնվածքի հիմնական գծերից է: Խորհում էր, խոսում՝ ձեռքից բաց չթողնելով իր սև համրիչը: Զրույցների ժամանակ սիրում էր արտասանել իր սիրած պոետների բանաստեղծությունները, զգացմունքով ու երաժշտականությամբ էր արտասանում: Իր բանաստեղծություների մեջ՝ նուրբ, քնքուշ, երազող, սիրող ու ցավակցող, ներքին ապրումների ու տրամադրությունների երգողն էր նա՝ կարոտի ու թախծի: Տերյանին շատ էր զբաղեցնում մեր լեզուն, նա աշխատում էր ստեղծել մաքուր գրական լեզու:
Նաիրիի ցավով էր այրվում ու նրա գալիքով մտահոգվում: «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառը կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը» (էսպես էր գրում 1916 թվի նամակներից մեկում):
Վերջին տարիները այրվում էր Տերյանը, նա դժգոհ էր ներկայից, շատ բանի անհաշտ էր, ու խորթ էր նրան շատ բան: Նրա հոգին երբեմն ըմբոստանում էր, բողոքում, դժգոհում ու ինքն իր կրակով այրվում ու ապրում գալիքի երազներով: Նա լիքն էր նոր կյանքի հավատով, արշալույսի ծագումով, որի առաջին շողերը միայն նա տեսավ: Տերյանը նրա երկունքը միայն ապրեց և ինքն էլ, ավա՜ղ, երկունքի մեջ մեռավ:

Աղբյուր՝ Ֆիմինե ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝ «Տերյան» կայքէջին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Նա սիրտ էր համակ և զգացմունք»

  1. Նունե Մովսիսյան:

    «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը-այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․
    Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք-և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․․
    Ես նրան այլևս չտեսա․․․․»։

    Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s