Էքխարտ Տոլլե «Լիությունը հարկավոր է զգալ»

papaver A

Ձեզ մշտապես ինչ-որ բան չի բավարարում երջանի՞կ լինել: Շատ սեր, փող, հոգատարություն, ճանաչված լինել եք ուզո՞ւմ: Հաճա՞խ եք դժգոհում կյանքից, անգամ այն դեպքում, երբ լավ բա՞ն է պատահում, կասկածում եք, որ ձեզ խաբո՞ւմ են:

Ձեր խնդիրների արմատը կծծիությունն է և երախտագիտության պակասը: Դրանք ձեզ վատը չեն դարձնում: Դա միայն նշանակում է, որ դուք ձեզ համար ստեղծել եք «փոքր և անարժեք» մարդու կերպար և ապրում եք այդ կերպարից բխող պատկերացումներով: «Այդ «փոքր մարդը» ոչինչ չունի կիսելու աշխարհի հետ»,-մտածում եք դուք՝ ոչինչ չկիսելով:

Իսկ ստանալ ինչ-որ բան առանց տալու՝ հնարավոր չէ:

Այն ամենը, ինչը ձեր կարծիքով, աշխարհը չի տալիս ձեզ, խոսում է այն մասին, որ դուք ինքներդ չեք ուզում տալ աշխարհին:

Փորձեք մի քանի շաբաթվա ընթացքում ուրիշներին տալ այն, ինչը համաձայն ձեր կարծիքի, չի բավականացնում ձեզ: Մարդկանց գովաբանեք, մեծարեք, հոգատար եղեք նրանց նկատմամբ և դուք կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը: Դուք կհասկանաք, որ իրականում արդեն ունեք բաներ, որոնց մասին երազում էիք, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էիք ձեր չունեցածը մարդկանց հետ կիսել:

Լիությունը տրվում է միայն նրանց, ովքեր այն արդեն ունեն, որովհետև դա, ամենից առաջ, ներքին իրողություն է:

Ներսի լիության աղբյուրը բացել կօգնի երախտագետ լինելու քո փորձառությունը:

Ամեն գիշեր քնելուց առաջ, որքան հնարավոր է շատ պատճառներ գտեք երախտագիտություն հայտնելու համար և դուք կհասկանաք, թե կյանքն իրականում որքան առատաձեռն է ձեր նկատմամբ:

Լիությունը հարկավոր է զգալ, ոչ թե ունենալ:

Մտածեք՝ ով է ավելի հարուստ և երջանիկ. ագահ և չարացած մարդը, թե՞ շռայլն ու երախտապարտը:

Իսկ դուք ո՞րն եք նախընտրում լինել:

Աղբյուր՝  Экхарт Толле

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Էքխարտ Տոլլե «Լիությունը հարկավոր է զգալ»»

  1. Уведомление: Միանալ տիեզերքին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Այս պահի Ուժը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s