Գարունն ինքնին տոն է՝ հոգու կիրակիի նման մի բան

mimozaԿան տոներ, որոնց իմաստը էն գլխից, մեղմ ասած, չեմ հասկանում:

Մեկի` Ամանորի մասին արդեն գրել եմ: Երկրորդը մարտի 8-ն է: Իսկ ես չեմ հասկանում-չեմ սիրում հատկապես այն բաները, որոնք, իմ կարծիքով, բովանդակազուրկ են՝ կեղծ-ձևական կամ շինծու-արհեստական:

Չգիտես՝ ինչու հենց այս օրը հատկապես սկսում ենք խոսել կնոջը հարգելու մասին: Թույլ տվեք երկու հարց տալ՝  բա մյուս օրերին ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ չենք բարձրաձայնում «խորին խորհուրդ» ունեցող այդ հարգանքի մասին: Երկրորդ հարց՝  իսկ մենք` կանայք, բավարարա՞ր չափով ենք հարգում մեր տղամարդկանց: Եկեք անկեղծ լինենք և ասենք` հազիվ թե: Եթե կյանքում ամեն ինչ փոխադարձ է, ուրեմն այս դեպքում էլ չի կարող բացառություն լինել:

Հիշում եմ՝ տատիկս միշտ հարգանքով ոտքի էր կանգնում, երբ փողոցով տղամարդ էր անցնում, ու ամենևին կարևոր չէր` այդ մարդը քանի տարեկան էր` պատանի, թե՞ տարեց մեկը: Ու սա այն դեպքում, երբ նա Մուշի իշխանական տներից մեկի շառավիղներից էր, ու ամբողջ կյանքն էլ, անկախ ամեն ինչից, ապրեց իշխանուհուն վայել ծիսակարգով…

Նա մեզ՝ իր թոռներին, սովորեցնում էր՝ ասելով. «Տղամարդուն պիտի հարգել, որպեսզի նա ուզենա կնոջը սիրել»: Մենք մի՞շտ ենք հարգում մեր տղամարդկանց, եթե ոչ, էլ ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք, որ նա` տղամարդը, անպայման կեղծի ինքն իրեն ու տարվա մեջ մի օր մարտի ու՞թ շնորհավորի, ախր, ինչո՞ւ…

Գարունն ինքնին տոն է՝ հոգու կիրակիի նման մի բան: Ու տոնն այդ, ինձ համար, մանկությունից հետս բերած պատկառուկի (միմոզա) բույրն ունի, որը նույնքան իրական է, որքան հիմա զարդասեղանի վրա դրված զգլխիչ հոտով օծանելիքը՝  Pur Desir de Mimosa-յի սրվակի տեսքով:

Ճիշտ այդպես՝ բույրերի տեսքով են բուրում նաև ամառն ու աշունը, ամառը՝ օշինդրի, աշունը՝ քրիզանթեմի հոտով…

Հ.Գ. Թեև հաղորդումը նկարահանվել է տարիներ առաջ, բայց դե, սիրելի կանայք, հույս չունենաք, մեկ է, նույն բանը այսօր էլ եմ ասելու: Վաղն էլ…


Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s