Լեոնիդ Ենգիբարյան «Նրան, ով առաջին անգամ իմացավ՝ ինչ է անձրևը»

engibarov

Անձրև…նշանակում է մենք տանը մենակ ենք, մենակ ենք մեր փոքրիկ աշխարհում` հիմնովին փակված փափուկ ամպերով:

Ու մեզ համար ոչինչ վախենալու չէ, մենք միասին ենք՝ կրակի մոտ: Շատ-շատ դարեր առաջվանից այստեղ ենք՝  արևի լույսով ողողված, կամացուկ պտտվում ենք այս գողտրիկ Երկրում: Մենք կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել՝ ի՞նչ կա այնտեղ…

Անձրևը քո թաց մազերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի հատիկներ: Ու այս ամենը մեզ նվիրել են ամպերը: Մենք թրջվել ենք, ջրով ողողել է անձրևն ու մեզ բերել իր խշշոցը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում:

Ի՛նչ հարմարավետ է այս խոնավ Երկրում…

Անձրև՛, մեր բարի, երկրային Անձրև: Եթե Երկրի վրա անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կգնայինք այնտեղ, ուր անձև է գալիս: Անձրև՛: Անձրև՛:

Դու հարցնում ես՝ ինչու եմ ես անձրև սիրու՞մ …Որովհետև մենք երկուսով ենք: Մենք հարկադրված չենք լինի հյուր գնալու, ու ոչ մեկն էլ մեզ հյուր չի գա, որովհետև…անձրևում է:

Անձրև է, և ոչ մեկը մեզ չի խանգարի համբուրել խոնավ շուրթերը:

Անձրև՛…քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, Անձրև՛ է:

Անձրև՛, և դա միայն մերն է, երկրայինը: Բոլոր մոլորակներում՝ սև, երկրային, նարնջագույն երկնքում՝ ամենուր արևը նույնն է: Իսկ անձրև գալիս է միայն մեր մոլորակում:

Տա՛ք անձրև, դու մեզ մոտ լա՞վ ես զգում, դու չե՞ս լքի մեզ, ճի՞շտ է:

Հարմար ու հեշտ է ապրել Երկրի վրա: Ճի՞շտ է:

Դու թախծում ես: Քեզ ասել են, ….որ երկրի վրա անձրևները տարբեր են լինում. գորշ, սնկաձև…

Այո՛, դա ճիշտ է: Այդպես լինում է:

Իսկ դու մի՛ հավատա, մի՛ հավատա, սիրելի՛ս, մի՛ հիշիր, մի՛ պատմիր տանը ոչ մեկին այդ մասին:

Իսկ, երբ դու ինձ մոտ թռչես ընդմիշտ, խոստանո՛ւմ եմ, ամեն ինչ կլինի այլ կերպ:

Ես երդվում եմ. մեզ մոտ երբեք ոչինչ չի կրկնվի, ես քեզ համար լուսե ամպերի ժանյակի միջով վար կբերեմ արևի երկար շողեր, որոնք կվերածեմ միլիոնավոր բյուրեղյա կաթիլների:

Թռի՛ր:

Աղբյուր՝  Той, которая впервые узнала, что такое дождь

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև՝ 

Լեոնիդ Ենգիբարով «Վերջին ռաունդ»

Լեոնիդ Ենգիբարով, նովելներ

Ենգիբարով, ժամանակակից հեքիաթներ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s