Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում

papaver arm

Այն, որ նախագծային ուսուցումը մեզանում նորություն չէ, փաստ է: Նախագծերը միշտ էլ եղել և մնում են հեղինակային կրթության բաղկացուցիչը: Այլ հարց է, որ այսօր մենք առավել, քան երբևէ,  «կազմակերպման՝  որպես առաջադրման, մշակման, ուսուցման արդյունքների գրանցման ու քննարկման» խնդիր ունենք:

Ու, քանի որ նախագծային ուսուցումը նորություն չէ, ես էլ նոր բան, ըստ էության, չեմ ասելու: Ուղղակի փորձելու եմ առկա խնդրի վերաբերյալ իմ այն պատկերացումները ներկայացնել, որոնք ձևավորվել են անցնող տարիների ընթացքում:

Առաջին

Պետք է ձևավորել Նախագծերի կենտրոն (պայմանական անուն է), որի գլխավոր գործառույթը կլինի կրթահամալիրում ծնված նախագծերը գրանցելն ու համակարգելը: Ընդ որում, համակարգումը պետք է արվի միաժամանակ երեք հիմնական ուղղություններով՝

  • ներկրթահամալիրյան
  • տարածաշրջանային
  • միջազգային

Ներկրթահամալիրյան են այն նախագծերը, որոնք ծնվում և մնում են կրթահամալիրում:

Տարածաշրջանային են այն նախագծերը, որոնք համագործակցում են ՀՀ-ի տարածքում գործող (օրինակ՝ Վիքիմեդիան), Արցախի և Վրաստանի (օր.՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ») կրթական այս կամ այն կառույցի հետ:

Միջազգային են այն նախագծերը, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ՝  eTwinning-ը:

Երկրորդ 

Հաշվի առնելով այս կամ այն նախագծերի խմբին հատուկ հատկանիշներն ու որակները, իրականացվող նախագծերը, հարկ է, որ համակարգվեն ըստ հիմնական տեսակների՝

  • ստեղծական (ստեղծագործական), օրինակ՝  մեր պատանեկան ամսագրերը
  • տեսական (տեղեկատվական), օրինակ՝ «Մեր եկեղեցու խորհուրդները»
  • գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)

Պարզ է, որ հաճախ այս կամ այն նախագիծը ներառում է և կներառի մյուս տեսակներին հատուկ տարրեր ևս, բայց էականը, գոնե այս պահին, կարծում եմ՝ դա չէ: Կարևորը նախագծի հիմնական շեշտադրումն է, ոչ թե ներառող տարրերը:

Երրորդ

Նախագծերի առանձնացում ըստ ժամանակահատվածի՝

  • երկարաժամկետ
  • միջնաժամկետ
  • կարճաժամկետ

Հասկանալի է, որ կապված այս կամ այն նախագծի հետագա զարգացումներից և որոշակի նպատակադրումներից՝  նախապես մատնանշված ժամկետները կարող են փոխվել. ինչ-ինչ պատճառներով ընդհատվել կամ  երկարաձգվել: Խառնաշփոթից խուսափելու համար սկզբնական շրջանում կարելի է գրանցել միայն երկարաժամկետ և միջնաժամկետ նախագծերը:

Չորրորդ

Նախագծերի առանձնացում ըստ մասնակիցների թվի՝

  • անհատական
  • միջխմբային
  • խմբային

Սա կարևոր է, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք նախագծերում ընդգրկված սովորողների, նրանց հետաքրքրությունների ու նախասիրությունների, այս կամ այն պատճառով նախագծերում չընդգրկված սովորողների թվի մասին: Ինչ-ինչ պատճառներով նախագծերում չընդգրկված սովորողները ժամանակավորապես կարող են առարկայական առաջադրանքներ կատարել՝  մինչև որ կկողմնորոշվեն կամ էլ կառաջարկեն իրենցը:

Հինգերորդ

Նախագիծ սկսող ղեկավարը (ղեկավարները) պետք է հայտ ներկայացնեն Նախագծերի կենտրոն՝ տեղեկացնելով, որ նախատեսում են այս կամ այն ժամանակահատվածում, այս կամ այն նախագիծը իրականացնել: Հայտում պետք է անպայման նշված լինի նաև նախագծի ակնկալվող արդյունքը: Նախագծի կազմման աշխատանքը պիտի իրականացվի հնարավորինս արագ և  անարգել, ժամանակն ու եռանդը ծախսելով ոչ այնքան նախագիծ կազմելու կամ կարգեր գրելու, որքան գաղափարները կյանքի կոչելու-իրականացնելու վրա: (Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել):

Վեցերորդ

Նախագծերի կենտոնը, համատեղ պայմանավորվածությամբ և փոխադարձ համաձայնությամբ, կազմում է այս կամ նախագծի արդյունքի ցուցադրման օրը, վայրը, ժամը: Երկարաժամկետ նախագծերի դեպքում կարող են լինել նաև միջանկյալ ցուցադրություններ:

Նախագծի վերջնարդյունքը հանձնել-ներկայացնելիս անպայման պետք է հաշվի առնել նախագծերի առանձնահատկությունները: Ասենք, օրինակ՝ պատանեկան ամսագրերի դեպքում դա կարող է այլ պատկեր ունենալ, իսկ ներկայացման դեպքում՝ այլ:

Այսպիսով՝ նախագծերի հայտագրումը, գրանցումը և համակարգումը թույլ կտա, որպեսզի

  • տեսանելի, թափացիկ և կառավարելի դառնա նախագծերի ծավալած գործունեությունը
  • հնարավորություն կտա էլ ավելի ուշադիր հետևելու նախագծերի ընթացքին, ժամանակին նկատելու առկա խնդիրները
  • հասկանալու նախագծային ուսուցման հնարավոր զարգացումները

Յոթերորդ (հնարավոր զարգացումներ)

  • եթե նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի զարգացման գերակա ուղղություն ենք համարում, ապա այն պետք է ներառել դասացուցակում
  • մոտակա ժամանակներում նախագծային ուսուցումը կփոխարինի հանրակրթությանը՝  աստիճանաբար դուրս մղելով առարկայական կրթությունը
  • ակումբները և ընտրությամբ գործունեությամբ խմբերը նահանջ կգրանցեն՝ տեղը զիջելով ավելի «թեթև», մտքի լարում չպահանջող  գործունեության ձևերի և տեսակների:

Եվ մենք, ուզենք, թե չուզենք, պետք է պատրաստ լինենք նման զարգացումների:

Եվ վերջում՝  «Որպես լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցների իսկական մեծ-ամբողջական  համալիր պիտի գործի հաստատությունը մեր, որտեղ կլինի իրական ազատություն, հարգանք ու վերաբերմունք՝ գաղափարների առաջադրման, դրանց անարգել շրջանառման և իրագործման համար»:

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում

  1. Уведомление: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստում — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Հեղինակային կրթական ծրագրով հանրապետության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Մանկավարժական նորարարության բաց ճամբար — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Մանկավարժական աշխատողների վերապատրաստում — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Հունիսյան վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի | Սաթենիկ Սիմոնյանի երրորդ դասարանի բլոգ

  7. Уведомление: Մասնագիտական զարգացում. առարկայական բաղադրիչ — Անահիտ Հարությունյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s