Երախտագիտության տիեզերական օրենքի մասին

papaver arm

Հնագույն ժամանակներից գոյություն ունի տիեզերական մի օրենք. եթե մարդը շնորհակալություն չի հայտնում աջակցության կամ գիտելիքների համար, ապա դրանից ստացած էներգիան, այդուհանդերձ, այս կամ այն ձևով ետ է վերցվում:

Անշնորհակալ մարդը խաթարում է էներգիայի հավասարակշռությունը, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում այն վերականգնվում է այնպես, ինչպես լիճը, որից ջուր են վերցնում ոռոգման համար: Նման դեպքում լիճն իր մակարդակը վերականգնելու համար սկսում է ջուր վերցնել ուրիշ տեղերից, ընդ որում, կարևոր չէ, այդ ջուրը առատ անձևներից է, թե՞ մոտակա հորերից:

Այն մարդը, ով մատուցած ծառայությունների դիմաց որպես փոխհատուցում վճար կամ նյութական այլ արժեք է ստանում, համարվում է մեկը, ում էներգետիկ դաշտը հավասարակշռված է:

Բայց, եթե նա ծառայություն է մատուցել և դրա դիմաց հատուցում չի վերցրել, ապա նրա էներգիան համարվում է ոչ հավասարակշիռ: Նման դեպքերում հավասարակշռությունը վերականգնվում է առաջին իսկ հնարավորության դեպքում: Իսկ հավասարակշռությունը, սովորաբար, վերականգնվում է լրացուցիչ գիտելիքների ձեռքբերման, հաջողության կամ առողջության միջոցով:

Իրադարձությունները զարգանում են այնպես, որ այդ մարդու բախտը բերում է. նրան նվիրում են ցանկալի գիրք, կողքին պատահաբար հայտնվում է բժիշկ, ով օգնում է վերականգնել առողջությունը կամ պարզապես նրա որոշ ձեռնարկումներ հաջողություն են ունենում…

Աղբյուր՝  Кацудзо Ниши

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s